«Ապրելու երկիր» կուսակցության ասուլիսին Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հայտարարությունից ուշագրավ հատվածներ
ВИДЕО«Ապրելու երկիր» կուսակցության ասուլիսին քաղաքական ուժի նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հայտարարությունից ուշագրավ հատվածներ․
Երևանին պետք են խորքային բովանդակային փոփոխություններ։
Երևանը պետք է լինի 21-րդ դարին հարիր եվրոպական մայրաքաղաք, ամբողջ հայության մայրաքաղաք, բոլորի երազանքի քաղաք։
Երևանում կառավարման համակարգը պետք է մասնագետների կառավարման համակարգ դառնա, ամեն մեկը պետք է լինի իր տեղում իր ճիշտ գործն անելիս։
Երևանի ընտրությունները քաղաքական են, և դրանք երկրում արդյունավետ իշխանափոխության միջոց են լինելու, այնպես ինչպես դրանք եղել են այն համայնքներում, որտեղ հիմա ղեկավարում են մեր կուսակցության անդամները։
ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ համագործակցության եզր չկա և առավելևս դա չի լինելու Երևանում։ Այս իշխանությունները պետք է ամբողջությամբ հեռանան պետական կառավարման ոլորտից։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



