Գերմանացի նախարար. Քյոլնում կանանց դեմ հարձակումները նախապես ծրագրված ակցիաներ են եղել
МЕЖДУНАРОДНОЕԱմանորի գիշերը գերմանական Քյոլնում կանանց վրա հարձակումները նախապես նախապատրաստված եւ ծրագրված ակցիաներ են եղել: «Bild am Sonntag»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Հայկո Մաասը:
Նրա խոսքով, եթե իրավախախտում կատարելու համար այդպիսի ամբոխ է հավաքվում, ապա ենթադրվում է, որ դա այս կամ այն կերպ ծրագրված է եղել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մաասը նաեւ չի բացառել Քյոլնի եւ գերմանական այլ քաղաքներում կանանց դեմ հարձակումների միջեւ կապը: Նա խոստացել է ուսումնասիրել ապաստան խնդրող եւ իրավախախտում կատարած անձանց երկրից վտարելու հնարավորությունը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



