Թուրքական հեռուստաընկերությունները, իրար հերթ չտալով, ցուցադրում են իբրև թե Իրաքից գաղթած Հայ ընտանիքի մոր հարցազրույցը
БЛОГԿարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարզից էլ պարզ է, որ այստեղ գործ ունենք բանսարկու թշնամու և դավաճան հայի տեսակի հետ: Այդ կինը պատմում է թե ինչպես է փրկվել իրաքյան քրդերից և հասել Թուրքիա, որտեղ հենց թուրքերը ՝ չնայելով իրենց կրոնական և ազգային պատկանելիության, ընտանիքին ապահովել են կացարանով և անհրաժեշտ իրերով: Այս ամբողջ բեմականացման մեջ չի խոսվում այդ ,,փախուստի,, պատճառի մասին, ԻՊ-ի զինյալների մասին, միայն խոսվում է արնախում քրդերի մասին: Իսկ լրագրողի այն հարցին ,թե ինչու՞ Հայաստան չգնացիր, պատասխանում է, որ ավելի լավ էր մնար Իրաքում, քան գնար Հայաստան:
Ամբողջ հարցազրույցի ընթացքում չի երևում այս կնոջ դեմքը, կամերան աշխատում է միայն մեջքի կողմից, կինը խոսում է մաքուր պոլսահայերն, չկա ոչ մի իրաքյան ակցենտ: Պատուհանից երևում է ծով՝ հավանաբար Մարմարա ծովն է, սակայն կինը պնդում է, որ ինքը գտնվում է Դիարբեքիում և ցանկանում է հասնել Ստամբուլ, քանի որ Դիարբեքիրը ևս վտանգավոր է Հայերի համար:
Հ.Գ. Ախմախ թուրքեր, ինչ դուք, ինչ ձեր էշ հարցազրույցը:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



