Զիդանը հայտնել է, թե ինչ կարգադրություն է տվել հեթ-տրիկի հեղինակ դարձած Բեյլին
СПОРТՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Դեպորտիվոյի» նկատմամբ տարած հաղթանակը Պրիմերայի 19-րդ տուրում։
«Կրիշտիանուն լավ տեսք ուներ այս խաղում։ Նա միշտ պետք է գոլ խփի, քանի որ Ռոնալդուն է։ Շուտով կկայանա հաջորդ խաղը, իսկ Կրիշտիանուն հնարավորություն կունենա աչքի ընկնելու։
Խնդիր էինք դրել որքան հնարավոր է շուտ դուրս գալ պաշտպանությունից, կատարել քիչ երկար փոխանցումներ, եւ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։
Ինչպիսի՞ կարգադրություններ էի արել Բեյլին։ ասացի նրան պաշտպանվել առանց գնդակի, իսկ գնդակի հետ՝ խաղալ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Мarca»-ն։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» խոշոր հաշվով տարած հաղթանակում (5:0) ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



