«Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Մեկ շաբաթ առաջ մենք մեկնարկ տվեցինք "Հայաքվե" քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է օրենքի ուժով արգելափակել Արցախի հանձնումը թշնամուն։
Այս շաբաթվա սկզբից արդեն, սկսեցին տեղեկություններ ստացվել, որ «Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն։ Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական յութուբյան և տելեգրամյան ալիքները հիստերիկ կերպով արձագանքում են նախաձեռնության մասին լուրին՝ դիտարկելով նախագիծը որպես Հայաստանն ու Արցախը զավթելու իրենց ծրագրերին սպառնացող իրական վտանգ։
Սա զարմանալի չի, քանի որ Արցախի հայաթափման և Հայաստանի պետականազրկման թշնամական ծրագրի հիմքում հայության կողմից դիմադրության բացակայությունն է, նիհիլիզմը և հուսահատությունը։ Ցանկացած դիմադրություն նրանց մոտ վախ է առաջացնում, իսկ կազմակերպված և համակարգված դիմադրությունն՝ առավել ևս։
Հղումը կցում եմ, այն ակնկալիքով, որ ընթրցողներից յուրաքանչյուրը կհաղթահարի իր վախերը, կասկածները և առավել ևս հուսահատությունը, և իր իրական ներդրումը կունենա "Հայաքվե"-ի մեջ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



