Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ.-ին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 3,2 տոկոս։ Սրանք պաշտոնյաների հնչեցրած թվեր են: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ շուկայում գնաճ կա, սակայն այն կառավարելի է:

«Եթե առկա գնաճը վերածում ենք, ասենք, դոլարի, ապա այն կրկնակի ավելի է լինում: Մեր քաղաքացիներից շատերն օգտվում են արտասահմանից ուղարկվող գումարներից, շատերը դրանցով են ապրում: Իրենց համար գնաճն ավելի մեծ է: Շատերի դեպքում տրանսֆերտները գալիս են ՌԴ-ից, իսկ այնտեղ ռուբլին անկում է ապրում դոլարի, նաև մեր դրամի նկատմամբ, հետևաբար այնտեղից ուղարկված տրանսֆերտները նվազել են դրամային հաշվարկով: Ստացվում է, որ մեր սպառողները տուժում են, և իրենց համար գնաճը 5-6 տոկոս է և ավելի: Բացի դրանից, ներկրվող ապրանքները հիմնականում գնվում են տարադրամով, բայց հասնում են Հայաստան ու վաճառվում բավականին թանկ գնով, մինչդեռ այդ ապրանքների դեպքում գնաճ չպետք է լիներ, նույնիսկ գնանկում պետք է լիներ կամ էլ մնար նույն մակարդակին: Այս պարագայում ներկրողները ստանում են գերշահույթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է, որ, ի վերջո, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները կհանդարտվեն, այդ պարագայում մեզ մոտ կարող է դրամի արժեքի անկում լինել, ինչպես նախկինում: «Մեր դառը փորձից գիտենք, որ այդ դեպքում գնաճն ահռելի չափերի է հասնում: Սա է մտահոգիչ, որ գները կարող են աստղաբաշխական ձևով բարձրանալ»: Տնտեսական աճի մասով համակարծիք է այն մտքի հետ, որ թվերն իրենց մեջ արհեստական գործոն ունեն. «Մեզ մոտ ներկայում շատ են մարդիկ, որոնք «դրսից» են եկել Հայաստան, բայց շարունակում են այնտեղի համար աշխատել բավականին բարձր աշխատավարձով, Հայաստան է մտնում բավականին մեծ չափի գումար, հիմնական աճը դրա հաշվին է եղել:

Շինարարությունն է ավելի մեծ թափով իրականացվում: Սկսեցին երիտասարդներին ցածր տոկոսով և արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել, որպեսզի բնակարաններ գնեն: Սա էլ է ինչ-որ ձևով խթան հանդիսացել տնտեսության զարգացմանը»: Վերադառնալով գնաճի ցուցանիշներին՝ ընդգծում է, որ գնանկում շուկայում ևս կա, բայց գնաճի ու գնանկման պարագայում քաղաքացիներին հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքները և ոչ թե, ասենք, տեխնիկայի գների նվազումը: Մարդիկ տեխնիկա կամ կահույք կարող են գնել մի քանի տարին մեկ անգամ: Մինչդեռ, օրինակ՝ բանջարեղենի շուկայում գները գրեթե անփոփոխ են մնում:

«Ֆերմերները դժգոհում են, որ թանկացել է պարարտանյութը, դիզվառելիքը, բայց մյուս կողմից մեր դրամը արժևորվել է: Պետք է հաշվի առնել, որ հիմա բանջարեղենի հիմնական մասը դեռ ջերմոցներինն է: Այլ երկրներից ներկրվող բանջարեղենն է ավելի էժան: Այս պարագայում տեղական արտադրանքը սկսում է մրցակցել ներկրվածի հետ, ինչը վատ չէ: Մեկ վատ տենդենց կա, որ բանջարեղենի կամ մրգերի պարագայում գները մինչև սեզոնի ավարտը մնում են անփոփոխ, նախկինում նման բան չկար: Օրինակ՝ ելակը սեզոնի սկզբից վաճառվում էր 1000-1400 դրամ, և այս գինն անփոփոխ է, մինչդեռ նախկինում՝ սեզոնի միջնամասում գինը սկսում էր նվազել»,-եզրափակում է ՀԿ նախագահը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տնտեսական աճի հրապարակված թիվը հեքիաթ է համարում: «Ո՞վ չգիտի, որ այդ 12,6 տոկոս աճի մեջ մեր ներդրումը, մեր արժանիքը չկա, այն մեզանից անկախ պատճառներով է եղել: Գնաճի մասով թվերը ևս վստահություն չեն ներշնչում, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքային խմբերում ունենք տվյալներ, երբ գնաճը բավականին մեծ չափերի է հասնում: Ընտանիքի հիմնական ծախսն ու սպառողական զամբյուղը կազմում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Եթե մեր վիճակագրությունը առանձնացներ քաղաքացու հիմնական և երկրորդական ծախսերը, պատկերն ակնհայտ կլիներ: Մեր վիճակագրության մեթոդաբանությունը հետևյալն է՝ վերցնում են 470 տեսակ ապրանքներ և ծառայություններ ու միջինացնում թվերը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարց՝ քաղաքացին տարվա կտրվածքով որքա՞ն հաճախ է տեխնիկա գնում, օրինակ՝ մի քանի տարին մեկ, մինչդեռ սնունդը պարտադիր է գնման ամեն օր: «Գնաճ կա բոլոր երկրներում, դա ցուցանիշ է տնտեսության զարգացման, բայց քաղաքակիրթ երկրում եկամուտներն աճում են գնաճից առաջանցիկ տեմպերով: Եթե գնաճը 5 տոկոս լինի, իսկ մարդու եկամուտն աճի 7 տոկոսով, նա գնաճը չի էլ նկատի: Հիմա մեզ մոտ խաբեության մի նուրբ տեսակ է առաջացել, երբ հրապարակվում են թվեր, որոնք չեն արտահայտում իրականությունը: Մեր երկրում հաստատված մարդիկ մի օր գնալու են, այդ դեպքում ի՞նչ պատկեր կունենանք: Ո՞վ է խոսում այն մասին, որ մարդկային ներհոսքին զուգահեռ նաև մեր հայրենակիցներից շատերը հեռացան Հայաստանից:

Ժողովրդի բարեկեցության կամ ապրանքների մատչելիության ցուցանիշներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեր բնակչության 10 տոկոսն առավել ապահովված է, մինչդեռ մարդկանց՝ բավականին մեծ տոկոս կազմող խմբի մոտ սննդի բաղադրությունը հիմնականում հաց և մակարոն է, միսը և բանջարեղենը համեմատաբար պակաս է: Մեր բնակչության 40 տոկոսը կամ աղքատության շեմին մոտ է, կամ այդ շեմից ներքև է: Իշխող ուժը հպարտանում է միայն թվերով, բայց տիրող իրավիճակին խորքային գնահատական չի տալիս: Ասում են, որ արտահանման ծավալներն աճել են 70 տոկոսով: Դա ֆանտաստիկայի ժանրից է, այդպիսի թռիչք չի լինում մեր տնտեսության մեջ: Հնարավոր է, որ սա տնտեսական օրինաչափություններից անկախ մի երևույթ է, որտեղ մի թիվն աճել է, մյուսը՝ նվազել»,-եզրափակում է Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян