Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանը թքած ունի հասարակության կարծիքի վրա. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Հայաստանը որոշել է գրկախառնվել Ադրբեջանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը պատրաստ է հաշտվել Ադրբեջանի հետ և միասին մտնել արևմտյան ազդեցության ուղեծիր։ Դրա համար Երևանը պատրաստ է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վերջնականապես ճանաչելով այդ տարածաշրջանի նկատմամբ Բաքվի իրավունքը։

«Չեմ բացառում, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից»,- իր ասուլիսում նաև ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, կազմակերպությունը չի կարող ապահովել իր երկրի անվտանգությունը, ուստի պետք է դիմել արևմտյան գործընկերներին։ Պետք է ասել, որ ՀՀ կառավարության ղեկավարի ներկայիս հայտարարությունը իր տեսակի մեջ առաջինը չէ։ Առաջին անգամ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը, ինչպես կոչվում է տարածաշրջանը Հայաստանում) ճանաչելու պատրաստակամության մասին դեռ 2022 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարվածներ հասցրեց անմիջական հայկական տարածքին, այդ թվում՝ Ջերմուկ հանգստավայրին։

Պետք է ասել, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները կտրուկ հակասում են հայաստանյան քաղաքականության հաստատված պրակտիկային։ Քաղաքական գործիչները պայքարում էին իշխանության համար՝ առաջին հերթին միմյանց մեղադրելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին դավաճանելու մեջ՝ միաժամանակ անտեսելով տնտեսության ու սոցիալական զարգացման խնդիրները։ Այսինքն, այն գինը, որը Հայաստանի ներկայիս ղեկավարը որոշել է վճարել դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու համար, ոչ միայն բարձր, այլ նաև ֆանտաստիկ է թվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես արձագանքել է հարևանի առատաձեռն առաջարկին։ Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև հաշտության համաձայնագիրն անխուսափելիորեն կստորագրվի։ Կարևոր է նշել, որ արդեն մայիսի 25-ին ՌԴ մայրաքաղաքում պետք է կայանա Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։

Այսինքն, Փաշինյանի ներկա գործողությունները դժվար է այլ կերպ անվանել, քան ցուցադրական դեմարշ։ Հիմնական հարցն այն է, թե ի՞նչն է ստիպել Փաշինյանին գնալ այդ քայլին։ Հատկապես այսօր, երբ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, նրա ապրանքների հիմնական գնորդը և փոքր ու արգելափակված, բնական պաշարներով աղքատ երկրի համար անհրաժեշտ ամեն ինչի հիմնական մատակարարը։ Բավական է միայն նշել մեկ պարզ փաստ. Ռուսաստանում հարազատներից ստացվող տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 7 %-ը։

Միջազգային քաղաքագետ Աջար Կուրտովը կարծում է, որ օտարերկրյա պետությունները կարող էին Փաշինյանին նման որոշման հասցնել:

Կուրտով. - Երբ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը փաստացի վերականգնեց իր երկրի տարածքային ամբողջականությունը, ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն չցուցաբերեց։ Փոխարենը Մոսկվան օգնեց համաձայնության գալ Երևանին և Բաքվին և շտկել իրերի նոր դասավորությունը: Ըստ երևույթին, նրանք վիրավորված են Մոսկվայից, և դա էլ կարող է իր դերը խաղացած լինել։ Իհարկե, Փաշինյանը որոշել է նման հայտարարություններ անել նաև ուկրաինական ձգձգվող ճգնաժամի պատճառով։

svpressa.ru.- Բայց ի՞նչ կապ ունի Ուկրաինան դրա հետ։

Կուրտով. - Արևմտյան երկրների դեսպանատների աշխատակիցները Հայաստանի ղեկավարությանը համոզել են, որ Ռուսաստանը իբր թույլ է։ Ասում են, որ Մոսկվան այլևս չի կարող ակտիվ ու արդյունավետ խաղացող լինել Անդրկովկասում։ Եվ այդ քարոզչությունն ամենօրյա ռեժիմով է իրականացվում։ Հնարավոր է, որ դա իր ազդեցությունն ունի բնակչության և ղեկավարների վրա։

svpressa.ru. - Այստեղ կա՞ տնտեսական ենթատեքստ։

Կուրտով. - Հայաստանի օգուտները Ռուսաստանից հեռու մնալու դեպքում ակնհայտ չեն։ Սակայն կա մեկ կարևոր հարց, և դա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծն է, որը պետք է միացնի Բալթիկ ծովի ռուսական և Պարսից ծոցի իրանական նավահանգիստները։ Միջանցքը պետք է անցնի կա՛մ Ադրբեջանի, կա՛մ էլ Ղազախստանի ու Թուրքմենստանի տարածքներով, իսկ Հայաստանը մնում է լուսանցքում: Հնարավոր է, որ հայկական էլիտաների մի մասը որոշել է բաց չթողնել օգուտները և բարելավել հարաբերությունները գոնե Արևմուտքի հետ։

Ինովացիոն զարգացման ինստիտուտի խորհրդի անդամ Վալերի Սկուրլատովն էլ կարծում է, որ Փաշինյանը հիմա մեծ ռազմավարական սխալ է թույլ տալիս:

Սկուրլատով.- Ես չեմ ուզում օգտագործել «դավաճանություն» բառը։ Ամենայն հավանականությամբ, սա պարզապես ճակատագրական սխալ է։ Նախ՝ Փաշինյանը զրկում է իր երկրին ապագայում հարևանների վրա ճնշում գործադրելու հիպոթետիկ հնարավորությունից։ Տարածքային վեճը միշտ էլ սակարկության առարկա է։ Օրինակ վերցրեք Ճապոնիան։ 1945 թվականին նա կապիտուլ յացիայի ենթարկվեց, բայց շարունակում է պնդել իր իրավունքը Հարավային Կուրիլների նկատմամբ, չնայած այնտեղ ճապոնացիներ չեն մնացել։ Լեռնային Ղարաբաղում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, որոնք հիմա իրականում լքված են։ Երկրորդ հերթին՝ հասկանալի է, որ հայ հասարակությունը դժվար թե այսպես հեշտ ների Փաշինյանին:

svpressa.ru. - Մի՞թե զուտ տնտեսական հաշվարկն է հաղթել։ Առավել ևս, որ հարևանների նկատմամբ հավակնությունների մերժումը աշխարհաքաղաքական մեծ հեռանկարներ է տալիս։

Սկուրլատով.- Իրականում աշխարհաքաղաքական դասավորվածությունները անընդհատ են փոխվում: Ռուսաստանի վիճակը ներկայում հնարավոր լավագույնը չէ: Չինաստանը արագորեն է հզորանում իր «Մեկ գոտի և ճանապարհ» նախագծով: Իհարկե, նաև Թուրքիայի հզորությունն է աճում, բայց այն, թե վաղը ինչ կլինի, հայտնի չէ, ամեն ինչ կախված է նախագահական ընտրությունների արդյունքներից։ Բայց մեկ գիշերվա ընթացքում հեռանալ վաղեմի դաշնակից Ռուսաստանից, թքած ունենալ երկրի ներսում հասարակության կարծիքի վրա, կորցնել ապագայում քաղաքական սակարկությունների հնարավորությունը միջազգային ասպարեզում, դա պետք է կարողանալ անել: Անկեղծ ասած, այդ ամենը իմ գլխում չի տեղավորվում, չգիտեմ, թե ի՞նչն է դրդել Փաշինյանին անել նման հայտարարություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай