«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուդը հայտարարում է՝ գործող վարչակազմի հեռացումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առանցքում
БЛОГ2018թ-ից ՀՀ-ում իշխանությունը զավթած քաղաքական վարչակարգի պարագլուխն այսօր հերթական դավաճանական քայլը կատարեց՝ հայտարարելով, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Սա դավաճանություն է ընդդեմ հայության և նրա քաղաքական ու ազգային շահերի։
Ադրբեջանի շահերը ներկայացնող ՀՀ դե-ֆակտո իշխանությունը՝ իր պարագլխի հետ միասին, մեր հայրենիքը դրել է վաճառքի և ցանկանում է այսպիսով շահել իր հովանավորների՝ Բաքվի և Անկարայի համակրանքը։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը 5 տարի շարունակ զբաղվում է հայության դիմադրողականության ոչնչացմամբ՝ պատերազմի սպառնալիքներով և դավաճանական հայտարարություններով փորձելով վախեցնել ու բարոյալքել համայն հայությանը։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուդն այս կապակցությամբ հայտարարում է՝ գործող վարչակազմի հեռացումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առանցքում, ինչը հայոց պետականությունը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհն է։ Ավելին, հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իրավասություն չունի միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը, և նրա վարած արկածախնդիր քաղաքական ուղեգծին պետք է ցուցաբերել հանրային լայն դիմակայություն։
Այս պայմաններում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունների քրեականացումը դառնում է օրախնդիր։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումն իր գործընկերների հետ մայիսի 23-ից սկսում է քաղաքական անժամկետ գործողություններ, որոնց նպատակն է ծավալել համաժողովրդական շարժում այս ուղղությամբ և հասնել գործող վարչակարգի հեռացմանը: Կոչ ենք անում ազգային քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին միավորվել՝ վիժեցնելու Նիկոլ Փաշինյանի հակապետական ու հակազգային ծրագրերը:
«Համախմբում» շարժման խորհուրդ
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



