Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին, քանի դեռ դրանք կազմակերպվում և անցկացվում են կանոնակարգի և օրենքների կոպիտ խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՔՈ կուսակցությունը:
«Ավագանու նիստերում տիրող ոչ աշխատանքային մթնոլորտը, խմբակցության բարձրացրած հարցերի, խնդիրների նկատմամբ անառողջ և ոչ իրավաչափ մոտեցումը, ելույթների, երբեմն նաև հարցեր հնչեցնելու անհնարինությունն ուղղակիորեն հարվածում են ավագանու գործունեությանը, խոչընդոտում ավագանու անդամի՝ օրենքով սահմանված իրավունքների իրացումը։
Դա նշանակում է, որ անհնարին է դառնում նաև համայնքի, նրա բնակիչների շահերի պաշպանության առաքելության իրականացումն այն պարագայում, որ քաղաքական մեծամասնությունը որոշումներն ընդունում է օրենքի խախտումներով, կամայական, նիստը վարողի մեծամիտ ինքնավստահությամբ, նույն սկզբունքով են կազմակերպվում ու անցկացվում նաև հանձնաժողովների նիստերը։
Այս պարագայում ուղղակի անիմաստ է դառնում ՔՈ խմբակցության մասնակցությունը նիստերին։
Մենք չենք կարող մեր մասնակցությամբ խրախուսել համայնքի տապալմանը տանող գործելաոճը և անգործություն ցուցաբերել»,-ասվում է հայտարարությունում։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



