Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բացահայտվել են գերեզմանատեղեր տրամադրելու շրջանակներում քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքեր

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են գերեզմանատան հսկիչի կողմից գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի «Ավան» գերեզմանատան հսկիչ։

Չունենալով ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղիներ հատկացնելու, հուղարկավորություններ կազմակերպելու, գերեզմանատան շահագործման և պահպանման հետ կապված լիազորություններ՝  նա «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում գերեզմանատեղիի հատկացումը կատարվել է անվճար, մի շարք քաղաքացիների հարազատների հուղարկավորության նպատակով գերեզմանատեղեր հատկացնելու համար, հանդես գալով որպես դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու իրավասություն ունեցող անձ, չարաշահելով նրանց վստահությունը, վերջիններիս հայտնել է, թե իբր գերեզմանատեղերը տրամադրվում են գումարի դիմաց:

Քաղաքացիներին տրամադրելով այլ անձանց անվամբ գերեզմանի կեղծված քարտեր՝ գերեզմանատեղիի հատկացման նպատակով նա հափշտակել է տարբեր չափերով գումարներ՝ գույքային վնաս պատճառելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` Երևան համայնքին։

Բացի այդ, 47-ամյա տղամարդը հուղարկավորության համար գերեզմանատեղիներ տրամադրելու նպատակով կազմել է քաղաքացիների անվամբ գերեզմանի քարտեր՝ դրանցում որպես հիմք ներառելով կեղծ տվյալներ։ Այդ կերպ նա հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար ստեղծել է կեղծ հիմքեր, ինչպես նաև` այդ կերպ թաքցրել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը:

Գերեզմանատան հսկիչը նաև ստեղծել է մի քանի տասնամյակ առաջ, իբրև թե, հուղարկավորված անձանցով գերեզմանատեղիների առկայության կեղծ հիմքեր։ Դրա արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում՝ 1980 թվականի դրությամբ, կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ: Նշված գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանց հուղարկավորությունը գրանցվել է, և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տրվել են գերեզմանների վկայականներ:

Մեկ դեպքում էլ պարզվել է, որ հուղարկավորված անձի աճյունը, վերջինիս որդու խնդրանքով, նույն գերեզմանատանն ավելի հարմար վայր տեղափոխելու համար, որպես նոր գերեզմանատեղի, օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելով՝ նա 35քմ մակերեսով հողատարածք է հատկացրել «Քանաքեռ» գերեզմանատանը հարակից՝ սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքում՝ այն համարելով գերեզմանատան տարածք: Արդյունքում, հիշյալ անձի գերեզմանատեղին տեղափոխվել է նշված հողատարածք, որի հետևանքով էական վնաս է պատճառվել այդ հողամասի սեփականատիրոջ իրավունքներին՝ վերջինիս զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ․ սեպտեմբեր ամսից մինչև 2021թ․ հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, 47-ամյա տղամարդն անարգանքի է ենթարկել հիշյալ գերեզմանատանը գտնվող ընտանեկան 3 գերեզման։ Մասնավորապես՝ նա ոչնչացրել է դրանց վրա եղած տապանաքարերը, որից հետո ազատված գերեզմանատեղին ներկայացնելով իբրև նոր գերեզմանատեղի` խարդախությամբ, գումարի դիմաց այն հատկացրել է մեկ այլ քաղաքացու՝ հարազատի հուղարկավորության համար։ Քաղաքացին 47-ամյա տղամարդու պահանջով, գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոսը փորելու և գերեզմանատեղի վկայականը հատկացնելու պատրվակով, փոխանցել է պայմանավորված գումարի մի մասը, իսկ գումարի մյուս մասը պետք է փոխանցվեր գերեզմանի քարը տրամադրելուց հետո: Սակայն 47-ամյա տղամարդուն չի հաջողվել ապահովել գերեզմանի վկայականի հատկացումը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով, 44-255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (չորս դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (ինը դրվագ), 306-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 460-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы