Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:
«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխումները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից՝ արցախյան կողմն ստիպված է եղել ռուս խաղաղապահների աջակցությանը դիմել և տեղափոխել հրատապ կարիք ունեցող հիվանդներին՝ կանխելու համար նրանց կյանքին ու առողջությանը հասցվելիք անդառնալի հետևանքները: Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության տակ՝ հնարավորինս կատարելով նրանց վիճակի հետագա վատթարացումից խուսափելու ուղղությամբ:
Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության ադրբեջանական կողմից, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



