Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ «Ալմաստե սուտուրուն», բարոն Մյունհաուզենը, առաջին հեռուստահաղորդումների պարբերական հեռարձակումը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Լաոս՝ Սահմանադրության օր, Թայլանդ՝ Առաջին արգելքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1898-վախճանվել է նկարիչ Գրիգոր Գաբրիել յանը։

1910-ծնվել է դերասան, ռեժիսոր Լևոն Աբրահամյանը։

1943-վախճանվել է մանկավարժ Սահակ Հայրապետյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1970-վախճանվել է հայ խորհրդային թերապևտ, Հայաստանի կարդիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը։

1986-վախճանվել է նկարիչ Հովհաննես Շարամբերյանը։

1988- կապված ԼՂՀ դատախազի տեղակալի պաշտոնում ադրբեջանցու նշանակման հետ՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել անհնազանդության ցույց, որը վերաճել է գործադուլի, այն դադարել է միայն երկու օր անց, երբ այդ նշանակումը չեղարկվել է։

1994-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնագիրը Ստեփանակերտում ստորագրել է ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերին։

1996-վախճանվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանը։

2006- Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ազգայնական ATAKA կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն մերժվել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիայի կողմից, որի ներկայացուցիչները պնդել են, թե բանաձևի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:

2007-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մովսես Հակոբյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղարաբաղի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը:

2009-վախճանվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

2017-Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹Շանթ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:

2020- Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան:

ԱՇԽԱՐՀ

330-հանդիսավորությամբ օծվել է Կոստանդնուպոլիսը։

482-ծնվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ին Մեծը։

868-չինացի կայսր Վան Ցզեն ստեղծել է «Ալմաստե սուտուրուն», որը մինչև մեր օրերը հասած ճշգրիտ ամսաթիվ ունեցող առաջին տպագիր փաստաթուղթն է։

1720-ծնվել է գերմանացի բարոն, ռուսական բանակի ռոտմիստր և հայտնի պատմող Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենը, որի անունը դարձել է սուտասանության, չափազանցության խորհրդանիշ։

1833-այսբերգի հետ բախման արդյունքում խորտակվել է անգլիական «Lady of the Lake» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 215 մարդ։

1858-Միննեսոտան դարձել է ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։

1860-Ջուզեպպե Գարիբալդիի «հազարյակը» ափ է իջել Սիցիլիայում։

1864-ծնվել է անգլիացի գրող և կոմպոզիտոր Էթել Լիլիան Վոյնիչը։

1904-ծնվել է իսպանացի սյուրռեալիստ բնանկարիչ Սալվադոր Դալին։

1918-Ֆելիքս Ձերժինսկու դրդմամբ ՎՑԻԿ-ը որոշում է ընդունել փակել մոսկովյան թերթերը, քանի որ նրանք տարածում են սուտ լուրեր և խորհրդային իշխանության դեմ են տրամադրում մարդկանց։

1927-ստեղծվել է ԱՄՆ-ի Կինոմշակույթի ակադեմիան։

1928-Նյու Յորքում սկսվել է աշխարհում առաջին հեռուստահաղորդումների պարբերական հեռարձակումը։

1931-ավստրիական «Կրեդիտ-Անշտալտ» բանկի սնանկացմամբ սկսվել է Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը։

1937-ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմատի հրամանով պաշտոնից ազատվել է մարշալ Տուխաչևսկին։

1939-սկսվել է Խալխին-Գոլի հակամարտությունը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների ավիահարվածների արդյունքում ամբողջությամբ քանդվել է Քուինս հոլլը, որը երկար ժամանակ եղել է Լոնդոնի գլխավոր համերգային դահլիճը։

1944-ԽՍՀՄ-ում պաշտպանության պետական կոմիտեն որոշում է ընդունել Ղրիմից արտաքսել թաթարներին։

1949-Սիամի թագավորությունը վերանվանվել է Թայլանդի։ -Նյու Յորքում վաճառվել է առաջին «Պոլարոյիդ» ֆոտոապարատը՝ 89 դոլար 95 ցենտ գնով։

1955- սկսվել է խորհրդակցություն Վարշավայում սոցիալիստական ճամբարի երկրների միջև, որի արդյունքում ստեղծվել է Վարշավայի պայմանագրի միությունը։

1987-հնդկական կառավարությունը Փենջաբ նահանգում մտցրել է ուղիղ կառավարում։

1996-Էվերեստ բարձրանալիս 8 ալպինիստ է զոհվել լեռան հարավային լանջին։

2000-Հնդկաստանում ծնվել է այդ երկրի միլիարդերորդ բնակիչը՝ Աստա Արորան։

2014-կայացել է ինքնորոշման հանրաքվե Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։

2021-Կազան քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, հարձակում գործած 19-ամյա Իլնազ Գալիևը ձերբակալվել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы