Եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ձախողումը
БЛОГԱլիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները.
Նախ՝ արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման, այսինքն՝ հավաքական Արևմուտքը փորձում է պահել Մոսկվայից խլված նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Երկրորդ՝ Եվրամիության միջնորդությամբ վերջին հանդիպումը Պրահայում էր, և դա քառակողմ հանդիպում էր՝ Մակրոնի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդեց նման ձեւաչափում Ֆրանսիայի նախագահի մշտական մասնակցությունը, իսկ Ալիեւը կտրուկ մերժեց նման մոտեցումը։ Բրյուսելի ֆորմատը փաստացի կաթվածահար էր, և հաջորդ հանդիպումը կվերակենդանացնի այն։
Երրորդ, եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ձախողումը նույնիսկ նման ոչ առաջնահերթ թվացող հարցում։
Չորրորդ՝ ամենայն հավանականությամբ Բրյուսելի հանդիպումը կունենա նաև բովանդակային արժեք, հակառակ դեպքում արևմտյան գործընկերները չէին շտապի այն կազմակերպել՝ նկատի ունենալով հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և այնտեղ նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



