«Ապրելու երկիր» կուսակցության թիմը մայիսի 9-ին այցելել է «Հաղթանակի» հուշահամալիր
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության թիմը մայիսի 9-ին այցելել է «Հաղթանակի» հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետև այցելել «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց հաղթանակի և խաղաղության համար մղվող պայքարի մարտերում ընկած զինվորների հիշատակին։
Թույլ չտալ մեզնից խլել այն հաղթանակը, որի համար հայ ժողովուրդն անձնազոհ պայքար է մղել, թույլ չտալ խաթարել այն խաղաղությունը, որի հաստատման համար մենք տվել ենք ամենաթանկը, թույլ չտալ հերթական բնաջնջումը և գալիք սերնդին փոխանցել ավելի ուժեղ ու հզոր հայրեիք. սա է մեր օրվա հրամայականը, և այս օրվա խորհրդի վերաիմաստավորումը։
Հավերժ խոնարհում բոլոր ժամանակներում մեր հաղթանակների համար ընկած քաջ հայորդիներին, հավերժ փառք այն ժողովրդին, որը ձգտելու է նորանոր հաղթանակների, և որը նորից ոտքի է կանգնելու՝ վերականգնելու իր արժանապատվությունն ու հպարտությունը։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



