Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով. Մանե Թանդիլյան
БЛОГԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օրն է...հաղթանակ, որի համար մեր ժողովուրդը մղեց իր հերոսական ու փառահեղ պայքարը....խաղաղություն, որը դարձավ հայ մարդու կյանքի, գոյատևման և ապրելու նպատակը։
Այս օրը ծանրակշիռ ապացույց է այն բանի, որ սեփական ուժերի վրա հույս դնելով, մեր մեջ պայքարի ուժ գտնելով և այդ գաղափարական պայքարը տանելով է հնարավոր պաշտպանել մեր հողում հայ մնալու և հայկական ապրելու իրավունքը, որից այսօր մեզ փորձում են զրկել։
Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով…ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում։
Խաղաղության և հաղթանակի համար պայքարը շարունակվում է այսօր և դեռ պիտի շարունակվի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդն ինչպես 78 և 31 տարի առաջ, այնպես էլ այսօր, իր ազատատենչ ոգով ու սխրանքների գնալու հաստատակամությամբ չի կանգնեցնի բարբարոսությունը, էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը:
Նորանոր հաղթանակների ձգտումը, միասնականությունն ու սեփական ուժերին ապավինումն են լինելու մեր շարունակվող պայքարի գաղափարական հանգրվանն ու նոր հաղթանակների կերտման արդար ուղին։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



