Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է հունվարին նոր հարձակվող ձեռք բերել
СПОРТԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս է հայտնել, որ ակումբն այս ամիս հարձակվողական ոճի նոր ֆուտբոլիստ ձեռք կբերի: Վկայակոչելով Goal.com-ը, Տուխելը նշել է, որ հունվարին թիմից երկու հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ են հեռացել` հույս հայ տնելով, որ իրենց կհաջողվի հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր հարձակվող:
«Մենք մեր աչքերը բաց ենք պահում ցանկացած հնարավորության վրա: Ես դեռ սպասում եմ, որ ինչ-որ բան տեղի կունենա` չնայած այն հանգամանքին, որ դա հեշտ չի լինելու»,- ասել է Տուխելը:
2016թ. հունվարին Դորտմունդի «Բորուսիա»-ն լքել են Ադնան Յանուզայը, ով վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», և Յոնաս Հոֆման, ով տեղափոխվել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



