Սիրիայում գործողության նախապատրաստման շրջանակում Ռուսաստանը Հմեյմիմ օդանավակայան է տեղափոխել գրեթե 14 հազար տոննա բեռ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական ռազմափոխադրող ավիացիան ավելի քան 280 թռիչք է իրականացրել Սիրիայում, գրեթե 14 հազար տոննա բեռ է տեղափոխվել: Այդ մասին հայտնել է ռազմատիեզերական ուժերի գծով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը:
Նրա խոսքով, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հմեյմիմ օդանավակայանի ենթակառուցվածքի նախապատրաստման շրջանակում Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների անձնակազմերի կողմից ավելի քան 280 թռիչք է իրականացվել եւ տեղափոխվել է 13 հազար 750 տոննա բեռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: www.ria.ru
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքի հիման վրա Ռուսաստանը սկսեց կետային ավիահարվածներ հասցնել ՍԱՀ-ի տարածքում ահաբեկիչների օբյեկտներին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



