Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այդ պահին ամբողջ աշխարհը փուլ եկավ, ամենասարսափելի օրն էր». Գուրգեն Զաքարյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերին․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գուրգենս շատ աշխույժ էր, հետաքրքրասեր: Ամեն մանրուք իրեն հետաքրքրում էր դեռ փոքր տարիքից: Դպրոցական տարիքում շատ ունակ էր: Հիշում եմ՝ մի օր ուսուցչուհին դասն էր բացատրում, Գուրգենս էլ՝ շարժունակ, չի կարողանում հանգիստ նստել: Ուսուցչուհին բարկացավ, թե՝ Գուրգե՛ն, հատիկ առ հատիկ պատմի, թե ինչի մասին էի խոսում: Գուրգենի ուշադրությունն այլ տեղ էր, մտածեցի՝ չի կարողանա, քանի որ պատուհանից դուրս էր նայում: Բայց նա ոտքի կանգնեց ու բառ առ բառ կրկնեց ուսուցչուհու ասածները: Դպրոցում շատ լավ էր սովորում, մաթեմատիկայի դեպքում ինքը կարծես հաշվիչ լիներ, իրեն հենց այդպես էլ դիմում էին՝ քայլող հաշվիչ: Մաթեմատիկան իր համար ամեն ինչ էր: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում էր սովորում, մրցույթների է մասնակցել նաև Երևանում: Զուգահեռ շախմատի է հաճախել: Անգամ ժողովների ժամանակ դպրոցի տնօրենը միշտ որպես օրինակ Գուրգենին է բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նրա մայրիկը՝ տիկին Հասմիկը:

Գուրգենը 2021 թ. սեպտեմբերին ընդունվում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան՝ կառավարման և տեխնոլոգիայի բաժին, ընդ որում՝ առանց հավել յալ պարապմունքների: Հասցնում է մեկ կիսամյակ ուսանող լինել: Իսկ 2022 թ. հունվարի 9-ին զորակոչվում է բանակ: Սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ամիսներ անց, ստանալով կրտսեր սերժանտի կոչում, որպես հրետանավոր տեղափոխվել է Գորիս՝ «Զանգերի» զորամաս: Մայրիկն ասում է՝ որդին վիրահատության էր ենթարկվել և կարող էր տարկետում ստանալ, բայց չհամաձայնեց՝ գնամ, իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ. «Ասաց՝ մա՛մ, մի համոզեք: Սովորելու ընթացքում քրոջ հետ Երևանում էին բնակվում և անընդհատ նրան ասել էր՝ ինձ մոռացե՞լ են, որ չեն կանչում զինկոմիսարիատ: Դեկտեմբերի 3-ին ծանուցումը ստացավ: Երբ իմացա, որ տուն է եկել ծանուցումը վերցնելու, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կատարվեց: Այդ Նոր տարին միասին նշեցինք, իսկ հունվարին զորակոչվեց ծառայության»:

Տիկին Հասմիկը նաև սեփական վախերի, գուցե նաև կանխազգացման մասին է պատմում. «Վախը մեջս էր, գիտեի, որ էլ տղայիս չեմ տեսնելու: Դա 2020 թ. պատերազմից հետո սկսվեց: Անգամ իմ գործընկերուհիներից մեկն ասում է՝ հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ իմ Գուգոյին էլ է հերթը հասնելու: Այդ ժամանակ այդ վախն ունեցել եմ, մինչև այն պահը, երբ ինքը վերցրեց զինկոմիսարիատի ծանուցումը: Լացում էի, ասում՝ դժվար էլ իմ Գուգոյին տեսնեմ: Ու միշտ մտովի մի բան էի ցանկանում՝ միայն թե վիճակահանությամբ Սյունիքի մարզ չմեկնի ծառայելու»: Տիկին Հասմիկի խոսքով՝ որդին սիրով է մեկնել ծառայության: «Միշտ բոլորիս հանգստացնում էր, իսկ բոլորից անհանգիստը ես էի: Մի քիչ ուտելու հարցում էր կամակոր՝ ամեն բան չէր ուտում կամ շատ քիչ էր ուտում: Բայց, երբ իրեն հարցնում էի, միշտ նույն պատասխանն էր տալիս՝ ամեն ինչ շատ լավ է, մեր օրը շատ լավ է անցնում, ընկերացել ենք տղաներով:

Միայն մի բան էր անընդհատ ասում՝ այնպես պիտի անեմ, որ Արմենը բանակ չգա: Խոսքը կրտսեր որդուս մասին է: Ես էլ ասում էի՝ չէ, թող գա ու ծառայի: Արձագանքում էր՝ ինձ պապան կհասկանա, մա՛մ, քեզ չեմ կարող բացատրել: Երբ Գորիս էին գնացել ու դիրքեր բարձրացել, տպավորություններով էր կիսվում: Իր հրամանատարից՝ Վալերի Սարգսյանից շատ գոհ էր, ասում էր՝ կարծես մեր ծնողը լինի: Սեպտեմբերի 13-ից էլ մի քանի օր առաջ խոսում էինք հեռախոսով, մեջս էլի անհանգստություն կար, ասացի իրեն՝ իսկ եթե պատերազմ սկսվի, ախր, դու պիտի չգնայիր: Միանգամից լրջացավ՝ ո՞ր տղայի արյունն էր սպիտակ, իմն էլ՝ կարմիր, քո տղան եմ, դրա համա՞ր սիրտդ մրմռաց, մեր տղերքի թափած արյունը դեռ հողի վրա է, բոլորս հավասար ենք: Ու ես այդ պահին լռեցի, այլևս հարցեր չտվեցի, անգամ ամաչեցի սեփական մտքերից»:

Սեպտեմբերի 13-ին Իշխանասարի ու Ջերմուկի ուղղությամբ թշնամին հերթական անգամ ռազմական գործողություններ սկսեց: Պատերազմ կանվանենք այն, թե ռազմական ագրեսիա, պետք է հիշել, որ 200-ից ավելի զոհի մասին արձանագրում եղավ, շատ փաստեր մնացին անհայտ, մեր տղաների մղած անձնուրաց պայքարի մասին պետական գերատեսչությունները նախընտրեցին լռել: Բայց տղաները պայքարել են: «Սեպտեմբերի 12-ին զանգեց, խոսեցինք, անջատեց հեռախոսը, նորից զանգեց, թե հրամանատարը եկավ, իսկ ես իմ զենքի մոտ «կարաուլ» եմ կանգնած, խոսել չի կարելի: Սկսեցի տարբեր հարցեր տալ, որ բացատրի, հասկանամ, թե դա ինչ է: Ասաց՝ մա՛մ, դե որ պատերազմ սկսի, կրակեմ: Չգիտեմ, թե ինչ կատարվեց հետս, սկսեց ինձ հանգստացնել, թե ուղղակի ուզում էր պատկերավոր բացատրել, անհանգստանալու կարիք չկա: Հավատացի իրեն ու այդ գիշեր հանգիստ քնեցի: Մինչ այդ գիշերները չէի կարողանում քնել: Առավոտյան իմացանք, որ պատերազմ է սկսվել, ժամը 7-ի կողմերը զանգեց՝ մա՛մ ջան, ինչի՞ ես վախեցել, մեր մոտ հանգիստ է, խաղաղ: Ու իր ձայնի հանգստությամբ ինձ համոզեց, որ ամեն ինչ կարգին է:

Ասում էր՝ ապահով տեղում եմ: Բայց, երբ զորամասի հրամանատարները եկան մեր տուն, ասացին, որ Իշխանասարում են եղել՝ ամենաթեժ կետում: Սեպտեմբերի 14-ի ցերեկը՝ ժամը 11:15-ին վերջին զանգն է եղել: Գուրգենն իր նման չէր: Երևի մեկ րոպե չի տևել իր խոսելը մեզ հետ՝ պա՛պ ջան, լավ եղեք, ամեն ինչ լավ է, պա՛պ ջան, իրենց դոմիկն ենք տրաքացրել, պա՛պ ջան, իրենց նենց ենք խեղճացրել: Հետո ինձ հետ խոսեց՝ մա՛մ ջան, հաջող: Ասացի՝ քո զանգին եմ սպասելու, բայց դա եղավ իր վերջին «մամ ջանը»»: Գուրգենը զոհվել է Իշխանասարում՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1-ից 2-ի միջակայքում՝ ԱԹՍ-ի հարվածից: «Հրամանատարն էր պատմում՝ Գուրգենն ու Վալերին ոնց որ հեքիաթի մեջ լինեին, առանց դադարի հարվածում էին թշնամուն: Տղաներն են պատմել՝ ուզում էինք Գուրգենին սնարյադ հասցնել, ասաց՝ խրամատներից դուրս մի եկեք»: Գուրգենն ու Վալերին զոհվում են, իսկ մյուս ութ տղաներին տարբեր վիրավորումներով տեղափոխում են հոսպիտալ: Հրադադարի պայմաններում արդեն Գուրգենից որևէ զանգ ընտանիքը չի ստանում, մայրիկը վախենում էր, որ որդին գերի չընկնի, մյուս կողմից էլ՝ ներքին վատ կանխազգացում ուներ, որ որդին էլ չկա՝ «Գուրգենս միշտ պահում էր իր խոստումը, խոստացել էր, որ կզանգի, բայց չզանգեց»:

Հայրիկը որոշում է գնալ որդու մոտ՝ նրա մասին լուր իմանալու: Բայց Գուրգենի մահվան բոթն ավելի շուտ է հասնում ծնողներին. «Ու այդ պահին ամբողջ աշխարհը փուլ եկավ, ամենասարսափելի օրն էր»: Հիմա ոտքի վրա մնալու ուժը մյուս երեխաներից ու ամուսնուց է ստանում, նաև Գուրգենից: «Մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչպե՞ս այսքանից հետո մարդը կարող է ապրել, իր երեխային հողին հանձնի ու շարունակի ապրել: Աղջիկս ու մյուս որդիս են սթափեցնում, այդ օրերին ամուսինս ասաց՝ հանուն իրենց պիտի ապրենք: Սա շատ դաժան ցավ է, որևէ ծնողի սա չեմ ցանկանա: 44-օրյա պատերազմում զավակ կորցրած ծնողները մեզ ապավեն եղան, ուժ տվեցին, մեզ մենակ չթողեցին»: Գուրգենը հուղարկավորված է հայրենի Վարդենիկ գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը: «Ուսանող եղած ժամանակ քաղաքում չէր հարմարվում, շաբաթը մեկ գալիս էր գյուղ, ասում էր՝ քաղաքում միջավայրն ինձ օտար է, իմ տեղը չի, կարոտում եմ ձեզ, իմ գյուղը»,-եզրափակում է բոլոր նկարներում ժպտացող տղայի մայրիկը:

Հ. Գ. - Գուրգեն Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Լուսակերտում ծառայելու ամիսներին պարգևատրվել է Հրետանավորի շքանշանով: Պատվոգիր ունի Մարտունու փառքի սրահից: Ունի այլ մեդալներ ևս:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян