ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով Իրաքի երկու քաղաքացի է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Սակրամենտո և Հյուսթոն քաղաքներում ձերբակալվել են Իրաքի քաղաքացի 2 պաղեստինցիներ՝ միջազգային ահաբեկչական միության հետ կապ ունենալու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ նրանցից մեկն ԱՄՆ է ժամանել 2012-ին՝ որպես Սիրիայից փախստական, 2-րդը՝ 2009-ին: Իրազեկ աղբյուրի խոսքով՝ այժմ ստուգվում է նրանց կապը միմյանց հետ:
Սակրամենտոյում ձերբակալված 23-ամյա Ավս Մուհամեդ Յունիս ալ-Ջայաբը կասկածվում է Սիրիայի տարածքում մարտական գործողություններին մասնակցելու և իշխանություններին կեղծ տեղեկություն տրամադրելու համար:
Իր հերթին, Հյուսթոնում ձերբակալված Օմար Ֆարաջ Սաիդ ալ-Հարդանը մեղադրվում է «Իսլամական պետության» գրոհայիններին նյութական աջակցություն տրամադրելու համար:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



