Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հովիկ Աբրահամյանի մեղադրանքը կառուցված է Գեւորգ Գեւորգյանի ցուցմունքի վրա

ПОЛИТИКА

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2006-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանն ապօրինի տիրացել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության բաժնեմասերի 60 տոկոսին, դրանք գրանցել եղբոր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անուններով, իսկ 2008-ից մինչեւ 2015 թվականները ստացել է 230 մլն դրամ շահույթ, որն էլ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, փորձել է փողերի լվացման եղանակով օրինականացնել։ Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգյանը նախ ասաց, որ Աբրահամյանի դեմ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականին, ապա անդրադարձավ փողերի լվացման մեղադրանքին․

«Այդ մեղադրանքը գիտե՞ք երբվանից է՝ 2018 թվականի օգոստոսից։ Զրո հիմնավորում ունեցող մեղադրանք է, եւ եթե այդ մեղադրանքը հիմնավոր լիներ, այն ժամանակ այս փողերի լվացման մեղադրանքը եւս կլիներ։ Իրավիճակային լուծումներ են տալիս մեր իրավապահ մարմինները, մեր իրավապահ մարմինների՝ հատկապես դատախազության համար «փողերի լվացում» հանցագործության հանցակազմը, կարծես թե, անբացատրելի է, իրենք իրենց սուբյեկտիվ մեկնաբանություններն ունեն դրա վերաբերյալ, եւ եթե մենք իրենց մոտեցմամբ ղեկավարվենք, ապա այն Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից սկսած համար մեկ հանցագործությունն է, բայց իրականում դա աբսուրդ է։ Իրենց մոտ պատկերացումը հետեւյալն է․ եթե կա որեւէ տեսակի հափշտակություն կամ ինչ-որ հանցագործություն, որի արդյունքում օգուտ է ստացվում, ուրեմն անմիջապես կարելի է փողերի լվացում դիտարկել, որովհետեւ եթե որեւէ մեկը, օրինակի համար, բուլկի է գողանում եւ այդ բուլկին փոխարինում է հացի հետ եւ հացն ուտում, իրենց պատկերացմամբ՝ սա փողերի լվացում է, որովհետեւ «հանցավոր ճանապարհով ստացված գույքը փոխակերպեցիր, փոխակերպելուց հետո սպառեցիր, հետքերը թաքցրիր եւ այլն»։ Իրականում փողերի լվացումն այդպես չէ, փողերի լվացումը ինքնին ենթադրում է, որ կոնկրետ մեխանիզմներ պետք է գործադրվեն, որպեսզի ենթադրյալ հանցավոր ճանապարհով ստացված գույքը կամ գումարը փոխակերպվի, թաքցվի եւ այլն։ Ուրեմն դրան ուղղված ոչինչ չի արվել, եւ փողերի լվացման մասին խոսելն աբսուրդ է։ Դա ուղղակի գործիքակազմ է, որը հիմա կիրառում են, որովհետեւ այն, ինչում մեղադրում են Հովիկ Աբրահամյանին, վաղեմությունը վաղուց անցել է։ Նախ սկսենք նրանից, որ մինչեւ փողերի լվացումը, այդ մեղադրանքով որեւէ հիմնավորում չկար, բայց այսպես ձգեցին-ձգեցին՝ հասկանալով որ անհնարին իրավիճակում են հայտնվել, հիմա էլ բերեցին, մի հատ էլ փողերի լվացում ներառեցին, որովհետեւ իրենց նպատակն է, որ թույլ չտան որեւէ իրավական հիմքով գործի կարճում տեղի ունենա, որովհետեւ իրենք երբեք չեն ընդունի, որ ապացույցների անբավարարություն կա, հետեւաբար՝ կարծում եմ եւ պնդում եմ, որ սա ուղիղ իրավիճակային լուծում է, որ բոլոր գործերով նույն բանն են անում, նույն ձեռագիրն է, բացարձակ որեւէ տարբերություն չկա, հետեւաբար՝ աբսուրդ, անհիմն մեղադրանք է»։

Փաստաբանին խնդրեցինք հստակեցնել՝ Հովիկ Աբրահամյանը չի ընդունում պաշտոնեական լիազորություններն անցնելու ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելո՞ւ մեղադրանքները, թե՞ փողերի լվացման մեղադրանքը։ «Երկուսն էլ չի ընդունում ու ոչ թե չի ընդունում, որովհետեւ զուտ չի ընդունում, այլ բացարձակապես որեւէ հիմնավորում չկա, եւ նման հանցագործություն տեղի չի ունեցել։ Դրա մասին խոսում են գործի ապացույցները, եւ երբ դրանք բացահայտվեն, բոլորն էլ կտեսնեն, որ նման հանցագործություն առկա չէ»։ Փաստաբանին հարցրինք նաեւ, թե իրավապահներն ի՞նչ ապացույցներ են ներկայացրել, եւ ճի՞շտ է արդյոք, որ գործի հիմքում միայն մեկ հոգու ցուցմունք է (մեր տեղեկություններով, այդ մեկ ցուցմունքը տվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի եղբայրը` Գեւորգ Գեւորգյանը, ով տարիներ շարունակ կոնֆլիկտ է ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ Ալիկ Սարգսյանի հետ եւ նրանց մեղադրում էր իր ունեցվածքը` «Ավազահատիկի» մոտ 70 տոկոսը, խլելու մեջ եւ դեռ 18-ից առաջ էր փորձում դատական կարգով հասնել արդարության վերականգնման)։
«Այս պահին չեմ կարող ապացուցողական բազային մանրամասն անդրադառնալ, բայց այն, ինչ կա, չի հիմնավորում այդ հանցագործությունը»,- պատասխանեց Երեմ Սարգսյանը։

 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай