Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հարաբերությունների կարգավորման անվան տակ թուրքական ագրեսիվ քաղաքականության դրսևորումները․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Լաչինի միջանցքի փակման արդյունքում Արցախի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում, մնում է միայն կանխատեսել, թե որն է լինելու թշնամու հաջորդ քայլը, հատկապես եթե Ադրբեջանը սկսել է հետևողական առաջ մղել Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական օպերացիա» ձեռնարկելու խոսույթը։ Իհարկե, միանշանակ է, որ Բաքուն իրեն այսպես լկտի ու սանձարձակ չէր պահի, ամբողջությամբ չէր ոտնահարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, եթե չլիներ Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Այլ կերպ դժվար է գնահատել տեղի ունեցող գործընթացները, քան թուրքական ցեղասպանական քաղաքականության շարունակություն։ Իսկ այս ֆոնին ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Թուրքիայի հետ բանակցում են առանց նախապայմանների, հարաբերությունների կարգավորման համար կողմերի ներկայացուցիչների միջև շփումները շարունակվում են։

Բայց իրողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կոնկրետ նախապայմաններ է առաջ քաշում, իսկ հարաբերությունների կարգավորումը մոտալուտ չէ, ինչպես շատերն են կարծում, կամ ինչպես իշխանություններն են մատուցում։ Թուրքիան ցույց է տալիս, որ իրեն առաջին հերթին պետք է Ադրբեջանի պահանջների լիակատար բավարարում։ Դրա համար էլ Անկարայից հնչող հայտարարություններում պարտադիր շեշտվում է, թե հայթուրքական հարաբերությունների կարգավորումը անպայմանորեն համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, կամ եթե Հայաստանն իր հարաբերությունները կարգավորի Ադրբեջանի հետ, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Կարող է թվալ, թե թուրքական պահանջներն այսքանով վերջանում են։ Այնինչ, սա թյուրըմբռնում է, քանի որ պաշտոնական Անկարան այլ պահանջների մասին ևս ակնարկներ է անում։ Օրինակ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջերս հայտարարեց, թե 1915 թվականի իրադարձությունների շուրջ Հայաստանի ու հայկական Սփյուռքի դիրքորոշումը հիմնական խոչընդոտն է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ճանապարհին։

Ի՞նչ է սա նշանակում։ Սրանով թուրքական կողմը պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից։ Այսինքն՝ եթե նույնիսկ որևէ կերպ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, ինչը ներկայիս պայմաններում, երբ Ադրբեջանն առավելապաշտական ձգտումներ է որդեգրել, քիչ հավանական է, ապա դրանից հետո, միևնույնն է, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու։ Թուրքիան առաջ է քաշելու իր մյուս նախապայմանները, որոնք կապված են նաև Հայոց ցեղասպանության խնդրի հետ։ Իսկ դրանք նախատեսում են նախ՝ հրաժարվել Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից, իսկ հետո նաև պահանջատիրությունից։ Հաշվի առնենք, որ պահանջատիրությունից հրաժարվելը կարող է իր մեջ ներառել նաև, Կարսի պայմանագրին համապատասխան, Թուրքիայի հետ սահմանների ճանաչում։ Բացի այդ, թուրքական վերնախավի շրջանում այն տեսակետը կա, որ պետք է թանկացնել ու անընդմեջ բարձրացնել հայ-թուրքական սահմանի բացման գինը, քանի որ այն ավելի շատ ոչ թե Թուրքիային է պետք, այլ Հայաստանին։

Այստեղ հետաքրքրականն այն է, որ Հայաստանի ներսում ՀՀ իշխանությունները գեներացնում են այն մտայնությունը, թե երբ հայ-թուրքական սահմանները բացվեն, ապա երկիրը միանգամից կզարգանա, բայց չեն խոսում այն մասին, թե դա նաև ինչ սպառնալիքներ կարող է բերել իր հետ։ Օրինակ՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն ուղղակի կարող է ճգնաժամի մեջ հայտնվել էժան ու անորակ թուրքական գյուղմթերքի ներհոսքի պարագայում։ Ու որևէ երաշխիք չկա, որ թուրքական կապիտալի ներհոսքը հետագայում չի կարող Հայաստանի անվտանգության, անկախության համար վտանգ ստեղծել ու երկիրը գցել Թուրքիայից կախվածության մեջ։ Մյուս խնդիրն այն է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա դա նշանակում է, որ այդ երկրներն ուղղակի մտադիր չեն գնալ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացման, քանի որ այդ միջանցքը ստանալու պարագայում իրենց համար է հաղորդակցության նոր սուվերեն ուղի բացվում, իսկ Հայաստանի շրջափակումը կարող է ավելի խորանալ։ Բայց Հայաստանի օրվա իշխանությունները, ինչպես բոլոր թուրք-ադրբեջանական պահանջների դեպքում, այնպես էլ թուրքական նախապայմանների հարցում փորձում են զիջումներ նախապատրաստել ու, ամենակարևորը, այդ ուղղությամբ որոշակի ժեստեր անել։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կոնկրետ Արագածի մասին էր ակնարկ անում՝ նշելով, թե գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում՝ միգուցե այդպիսով հող նախապատրաստում Արարատի գաղափարից հրաժարվելու համար, քանի որ այն ՀՀ տարածքում չի գտնվում։ Մյուս կողմից էլ՝ հայ հանրության և փորձագիտական շրջանակներում տեսակետներ կան, որ եթե Թուրքիայում սպասվող ընտրությունների արդյունքում հաղթանակ տոնի ընդդիմադիր թեկնածուն, ապա հնարավոր է, որ Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ճիշտ է՝ Արևմուտքի աջակցությունը վայելող թուրքական ընդդիմության հաղթանակի դեպքում հնարավոր է Հայաստանի նկատմամբ դիրքորոշման որոշակի մեղմացում, բայց դժվար թե այն էական տեղաշարժերի բերի, քանի որ թուրքական էլիտայի շրջանակներում կան Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված ձևավորված ու կարծրացած մոտեցումներ։ Ուստի անհրաժեշտ է գիտակցել, որ Անկարայում ցանկություն անգամ նկատելի չէ սեփական պատմությանն առերեսվելու հետ կապված, և գործ ենք ունենալու թուրքական ագրեսիվ քաղաքականության շարունակության հետ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей