Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ռեալիզմը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ուժի ու զորության, որքան այդ ամենի արդյունավետ օգտագործման մասին է»․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

forbes.ru-ն իր «Հնարավորի սահմանները. ինչո՞ւ Փաշինյանի խոսքերը դեռ չեն նշանակում Երևանի և Բաքվի հաշտեցում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է 1991 թվականի սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության (այսինքն` Լեռնային Ղարաբաղի հետ միասին) ճանաչման հնարավորության մասին։ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ, չնայած այդ հայտարարության կարևորությանը, այն չի հանգեցնի հակամարտության ավարտի։ Փաշինյանի «ապրիլ յան թեզերը» չէին կարող չհայտնվել լրատվականների գլխագրերում: Դրա համար կա մի քանի պատճառ: Նախ՝ Լեռնային Ղարաբաղը դարձել է հետխորհրդային Հայաստանի հիմնասյուներից մեկը։ Հայերի համար գլխավոր խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը։ Այն շատ առումներով է «արթնացրել» Հայաստանին, այդ պահանջը դարձել է հայկական քաղաքականության ֆիրմային ոճը։

Եվ այդ համատեքստում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը 1991 թվականի սահմաններում հեղափոխական քայլ է թվում։ Երկրորդ հերթին՝ դա նշանակում է Անդրկովկասում երկարատև հակամարտության ավարտը և կարող է արմատապես փոխել ողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կառուցվածքը, եթե, իհարկե, տեղի ունենա։ Այսօր Վաշինգտոնն ու Բրյուսելը՝ մի կողմից, և Մոսկվան՝ մյուս կողմից, ծանր պայքար են մղում գլխավոր խաղաղարարի իրավունքի համար։ Բոլորն էլ խոսում են հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, Արևմուտքը խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է հակամարտությունից դուրս գալու գործընթացի սկիզբ, իսկ Ռուսաստանը՝ որպես վերջնական քայլ, երբ Բաքուն և Երևանը կորոշեն պետական սահմանները և Ղարաբաղի կարգավիճակը։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն նախընտրում են չտեսնել ռուս խաղաղապահներ ղարաբաղյան հողում, ինչպես նաև բուն Հայաստանում. խաղաղության հաստատումը կակտիվացնի այդ բոլոր գործընթացները։ Երրորդ հերթին՝ Ղարաբաղը դարձել է Փաշինյանի առանցքային «սյուժեներից» մեկը։ Որպես ընդդիմադիր լրագրող, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից՝ նա մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտվել է Ղարաբաղի հարցում փոխզիջումների օգտին։ Սակայն, դառնալով վարչապետ, նա կտրուկ փոխել էր իր հռետորաբանությունը։ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը Փաշինյանին երկար կհիշեցնեն և՛ ընկերները, և՛ հակառակորդները: Բայց 2020 թվականին նրա արմատական նեոֆիտիզմը բախվեց ադրբեջանական բանակի հաջող հարձակմանը, տարածքային կորուստներին, ռազմական պարտությանը և արդյունքում զիջումների անհրաժեշտությանը։

Արդյո՞ք հնարավոր է խոսել խաղաղության մոտալուտ սկզբի և Անդրկովկասը կայուն տարածաշրջանի վերածվելու մասին։ Կարևոր է հեռանալ մակերեսային զգացմունքային տպավորություններից։ Սկսենք նրանից, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը խոսում է 1991 թվականի սահմանների ճանաչման մասին։ Այդ մասին նա մի քանի անգամ խոսել է անցած տարվա ընթացքում՝ ընդգծելով, որ Երևանը չունի արտաքին դաշնակիցներ, որոնք կաջակցեն Ղարաբաղի անկախությանը, և չկան ռևանշի ռազմական հնարավորություններ։ Այնպես որ, պետք է փոխզիջում գտնել: Սակայն Ղարաբաղյան հիմնախնդիրը չի զարգացել ուղիղ գծով։ 1990 թվականին ընդունելով Անկախության հռչակագիրը՝ Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերը ամրագրել են, որ նոր պետությունը ստեղծվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «վերամիավորման» հիման վրա։ Այնուամենայնիվ, նրանք շուտով բախվեցին միջազգային ճանաչման անհրաժեշտությանը և «իջեցրին պահանջների նշաձողը»՝ դե ֆակտո հրաժարվելով և՛ «միացումից», և՛ ինքնահռչակ ԼՂՀ-ի ճանաչումից։ Քանի դեռ հայկական ուժերը վերահսկում էին նախկին ինքնավարության մեծ մասը՝ գումարած Ադրբեջանի յոթ հարակից շրջանները՝ այսպես կոչված, «անվտանգության գոտին», ընդունված չէր փոխզիջումների մասին հրապարակավ խոսել։

Բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իսկ ռազմական աղետալի պարտությունը լավագույն ֆոնը չէ վերջնագրեր ներկայացնելու համար։ Բայց ինչո՞ւ այդ դեպքում խորհրդարանում իր թեզերի ներկայացումից երկու օր անց նույն Փաշինյանը հայտարարեց «ադրբեջանական սադրանքների» վտանգի և Բաքվի՝ իրավիճակի սրման ցանկության մասին։ Վարչապետը դժվար ընտրության առաջ է, քանի որ, Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալներով, մեծ է այն հայերի թիվը, ովքեր անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Փաշինյանի «ապրիլ յան թեզերը» բուռն արձագանք են առաջացրել նաև Ստեփանակերտում։ Վարչապետը չի կարող անտեսել հասարակական կարծիքի գործոնը: Այնուամենայնիվ, բանը միայն այդ չէ: Հայաստանի վարչապետը չի կարող հաշվի չառնել նաև ադրբեջանական հռետորաբանությունը: Իսկ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները Փաշինյանի ելույթներն ավելի շուտ ընկալում են որպես թուլության դրսևորում։

Ինչ էլ լինի, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Բաքվի հետ հարաբերությունների խնդիրը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև սահմանազատման հարցն է։ Եվ նա անգամ չի ակնարկում, այլ բացահայտ խոսում է իր երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի մասին։ Բայց իրականում Ղարաբաղի հարցը միայն Անդրկովկասի երկու հարևան պետությունների բախման խնդիրը չէ։ Եվ ոչ ինքնորոշման կամ օկուպացված հողերի ապաօկուպացիայի խնդիրը։ Դա ոչ պակաս կարևոր հանգամանք է ռեսուրսների և ռազմավարական պլանավորման տեսակետից: Հետխորհրդային տարածքում քաղաքական գործիչների համար ռեալիզմը դարձել է ավելին, քան միջազգային հարաբերությունների տեսությունը, ավելի շուտ այն վերածվել է մի տեսակ աշխարհիկ կրոնի։ Բայց հավատալով այդ դավանանքին՝ պետք է նկատի ունենալ, որ ռեալիզմը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ուժի ու զորության, որքան այդ ամենի արդյունավետ օգտագործման մասին է։ Հակառակ դեպքում մեծ է «մահապատիժ չի կարելի ներել» իրավիճակում հայտնվելու վտանգը, իսկ ավելի կոնկրետ՝ «դիմադրել չի կարելի հանձնվել» իրավիճակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей