Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պետության հարկային ներկապնակը. կարևորը՝ խնդիրները շտկելու ցանկություն լինի. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետության եկամուտները հիմնականում ձևավորվում են տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների ու քաղաքացիների վճարած հարկերից ու տուրքերից։ Իսկ պետության կողմից հավաքված միջոցները ծառայեցվում են հանրային շահերի սպասարկմանը՝ անվտանգության ապահովումից մինչև սոցիալական երաշխիքներ։ Նույնիսկ դպրոցականին է հասկանալի, որ ինչքան շատ լինեն պետական բյուջե մուտքագրվող գումարները, այնքան մեծ կլինեն հանրային շահերը սպասարկելու հնարավորությունները։ Սակայն կարևոր է, որ պետական միջոցները կիրառվեն հասցեական ու արդյունավետ՝ բացառելով վատնումները և կոռուպցիոն ռիսկերը։ Պետբյուջեի գումարների անարդյունավետ կիրառումը կարող է ճգնաժամերի ու նույնիսկ իշխանափոխությունների պատճառ դառնալ, երբ դրա արդյունքում սրվում է բնակչության շրջանում սոցիալ-տնտեսական լարվածությունը, իսկ հանրային դժգոհությունը հասնում է իր բարձրակետին։

Մյուս կողմից էլ՝ կարևոր է, որ պետությունը իր խելամիտ հարկային քաղաքականությամբ բիզնեսի համար զարգանալու և ընդարձակվելու պայմաններ ստեղծի, այլ ոչ թե ծանր հարկերով ու բյուրոկրատական քաշքշուկներով խեղդի տնտեսվարողներին ու թույլ չտա զարգանալ։ Պետք է հաշվի առնել, որ հարկատուների տնտեսական բազայի հզորացումը իր հերթին պայմաններ է ստեղծում պետության հզորացման համար։ Բայց պետությունը պետք է նաև քայլեր ձեռնարկի, որպեսզի կրճատվի ստվերային դաշտը, իսկ օրինապահ հարկատուները խրախուսման ենթարկվեն՝ օգտվելով որոշակի առավելություններից։ Պատահական չէ, որ Հայաստանում օրենքով ամրագրված է հարկ վճարողի օրը, որը նշվում է ապրիլի 19-ին։ Այս համատեքստում փորձել ենք հայացք գցել 2022 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկին: Մասնավորաբար, մեծ հետաքրքրության առարկա են դառնում հարկատուների վերին տեղերում հայտնված ընկերությունները։ Վճարված հարկերի ցուցանիշները վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրեթե ամեն տարի հարկատուների առաջին հորիզոնականում է։

Միայն վերջին 10 տարվա ընթացքում ԶՊՄԿ վճարած ընդհանուր հարկերը գերազանցել են 460 միլիարդ դրամը։ Եվ, ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ-ն իր վճարած հարկերի համամասնությամբ նույնիսկ մրցակցությունից դուրս է։ Օրինակ՝ 2022 թվականին ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուները բյուջե են փոխանցել 1 տրլն 490 մլրդ դրամ, որի ավելի քան 9,5 տոկոսը՝ 144 մլրդ դրամը, վճարել է հարկատուների առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընդ որում, 2021 թվականի համեմատ կոմբինատի վճարած հարկերն աճել են 2,3 անգամ։ Ընկերությունը աճ է գրանցել ինչպես շահութահարկի գծով, այնպես էլ այլ հարկերի և տուրքերի գծով։ Մյուս հարկատուների՝ պետբյուջե փոխանցած գումարներն անհամեմատելի են պզնձամոլիբդենային կոմբինատի հարկային վճարումներին։ Օրինակ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրած «Գազպրոմ Արմենիան» վճարել է 52,2 միլիարդ, այսինքն՝ երկու անգամ քիչ գումար, քան վճարել է պղնձամոլիբդենայինը։ Առաջատար հարկատուներից կարելի է առանձնացնել նաև «Գրանդ» հոլդինգը, որը եզրափակում է խոշոր հարկատուների ցանկի լավագույն եռյակը։

Այստեղ մի կարևոր հանգամանք հատկապես աչք է ծակում. բանն այն է, որ հարկային մուտքագրումները շատ բևեռացված են։ Օրինակ՝ 1000 խոշոր հարկատուների՝ բյուջե փոխանցած 1 տրլն 490 մլրդ դրամից ավելի քան 403 մլրդ դրամը վճարել են միայն հարկատուների առաջին տասնյակում հայտնված ընկերությունները։ Սա ինքնին վտանգավոր միտում է, քանզի առաջին տասնակում հայտնված թեկուզ մեկ ընկերությունում հնարավոր տնտեսական դժվարությունները կամ այլ խնդիրները կարող են էական ազդեցություն ունենալ պետբյուջեի եկամուտների վրա։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ ոլորտների շրջանակում խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում կարող է միայն մեկ ընկերություն ներկայացված լինել։ Օրինակ՝ ոչ ալկոհոլային խմիչքների առաջատարն ու հարյուրյակում իր ոլորտում միակը «Կոկա Կոլա» ընկերությունն է: Մսամթերք արտադրողներից վճարած հարկերի գծով առաջատարը «Աթենք» ընկերությունն է, որն իր ոլորտի հարկատուների հարյուրյակում էլի միակն է, մյուսները բավական հեռու են։ Ընդ որում, այդպես է տարիներ շարունակ: Իր ոլորտում միակն է նաև, օրինակ՝ «Արարատցեմենտ» ընկերությունը։

Իսկ ընդհանրապես, խոշոր հարկատուների ցանկը դիտարկելիս կարելի է նկատել, որ հատկապես վերին մասում, մասնավորաբար հարյուրյակում բավական քիչ են արտադրող ընկերությունները, ինչը ցավոտ, բայց խոսուն ցուցիչ է մեր տնտեսության կառուցվածքի առումով։ Բարեբախտաբար, գնալով մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի ընկերությունները: 2022 թվականի տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 60 ՏՏ ընկերություն: Բայց 2022 թ. պետբյուջեի համար նրանք ապահովել են շուրջ 51 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 2,7%-ը։ Ինչպես տեսնում ենք, ՏՏ ոլորտի ընկերությունների վճարած հարկերի չափը մեծ չէ։

Թերևս ՏՏ ընկերությունների վրա անցյալ տարի որոշակի ազդեցություն են ունեցել դոլարի նկատմամբ դրամի արժևորումը և ոլորտում առկա որոշակի դժվարությունները, սակայն այն չի արտացոլում ՏՏ ոլորտում առկա հնարավորությունները, որ ունի Հայաստանը։ Մյուս կողմից՝ այս ոլորտը մեծապես կախված է «դրսում», ի մասնավորի՝ ԱՄՆ-ում ֆինանսատնտեսական որոշակի գործընթացների հետ: Օրինակ՝ Silicon Valley Bank-ի հետ կապված սկանդալը լուրջ անհանգստություններ առաջ բերեց, որ դա կարող է մեծ հարված հասցնել նաև հայաստանյան ՏՏ ոլորտին, քանզի այդ դաշտի հայաստանյան խաղացողները հիմնականում ամերիկյան մասնաճյուղեր են, այնտեղի ֆինանսավորմամբ: Մի խոսքով, հարկատուների ցանկը բավական ուշագրավ պատկերներ է բացում Հայաստանի տնտեսության մասին: Մնում է այդ ամենը հաշվի առնելու և խնդիրները շտկելու ցանկություն լինի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай