Ереван, 25.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Նրա բանաստեղծությունը հավերժ տեղ է ունենալու մեր պոեզիայի գանձարանում. բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյակին

КУЛЬТУРА

Գրականագետ,  Համահայկական  գրողների  միության նախագահ Աբգար Ափինյանը Երևանի պետական համալսարանում սկսել է նոր դասընթաց` «Հայ մշակույթը ժամանակակից սեմիոտիկայի տեսանկյունից»: Գիտնականն իր հերթական դասախոսությունը նվիրում է հայ անվանի բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյակին: Պարոն Ափինյանի համաձայնությամբ այդ դասախոսությունը ներկայացնում ենք ստորև:

Нет описания.

Գրականագիտական աշխատանքի ամենից դժվար տարբերակը արդի գրականության վերլուծությունն է,  քանի որ ուսումնասիրողն ստիպված է անցնել չտրորված ճանապարհով: Անդրադառնանք արդի պոեզիայի նշանավոր դեմքերից մեկին` Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, և նրա լավագույն գործերից մեկին` «ԵՍ ԳԻՏԵԻ, ՈՐ ՔԵԶ ՄԻ ՕՐ ԿԿԱՐՈՏԵՄ» տողով սկսվող բանաստեղծությանը: Ձեզ ծանոթ են, անշուշտ,  «գեղարվեստական կատարելություն», «բանաստեղծական գլուխգործոց» արտահայտությունները: Սա հենց այդ դեպքն է` Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունը հավերժ տեղ է ունենալու մեր պոեզիայի գանձարանում: Սակայն նախքան վերլուծությանն անցնելը մի կարևոր ճշտում պիտի անեմ:

ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԻ  ՏԱՐՐԵՐԸ

Հատկապես երիտասարդ գրականագետները պետք է հստակ պատկերացում ունենան գրական ստեղծագործության բովանդակության և ձևի  տարրերի մասին, որոնք էլ կազմում են հետազոտության բուն առարկան: Ակադ. Էդ. Ջրբաշյանը առանձնացնում է հետևյալ տարրերը`  գրական ստեղծագործության թեմատիկ-գաղափարական բովանդակությունը, նրա կառուցվածքը, սյուժեն, ժանրային եւ լեզվաոճական առանձնահատկությունները, չափածո ստեղծագործության մեջ՝  նաեւ տաղաչափական հատկանիշները:

...Գրականագիտությունը չի կարող հրաժարվել վերլուծության հիշյալ որեւէ միավորից: Գրականության համակողմանի գիտական գնահատման տեսանկյունից դրանք բոլորն էլ անհրաժեշտ են:

...Իսկ բովանդակության և ձևի որևէ կողմի մասնավոր քննությունը հնարավոր է միայն ամբողջական ստեղծագործությունը սոսկ մտովի տրոհելու դեպքում: Իրականում գրական երկը միշտ ամբողջական է եւ անբաժան, այն ավարտուն միավոր է, որը չի կարող ոչ մասնատվել, ոչ էլ միացվել մի ուրիշ երկի»:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Եթե սկսենք բանատեղծության բովանդակությունից, ապա այն անդրադարձն է մեր հոգու կարոտներին, որ սպասում են մեզ կյանքի ճանապարհին: Մարդ չի կարող կարոտ ու երազանք չունենալ` այլապես կդադարի մարդ լինել: Միևնույն ժամանակ այն հեղինակի ամենից բնորոշ մոտիվներից մեկն է` ՍԵՐ, ԿԱՐՈՏ, ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄ: Երբ այս պոետական աշխարհին նայենք նշանագիտության լույսի ներքո, ապա ակնհայտ կդառնա, որ գլխավոր մոտիվը ՍԵՐՆ է, որն սկսվում է ՈՐՈՆՈՒՄԻՑ: Հեղինակն անցել է իր կյանքի ուղին, որ եղել է ընդամենը կորած երազների «սառած դամբարան»:

Եվ ահա իր «քարքարոտ ճամփան» բերել-հասցրել է մի  հանկարծակի հանգրվանի` ԱՆԱԿՆԿԱԼ ՍԻՐՈ: Աստծո պարգևն է դա, որ միաժամանակ ծնունդն է ՊՈԵՏԻ երազների` այսինքն` Աստված տալիս է մեզ ԱՅՆ, ԻՆՉ ԵՐԱԶՈՒՄ ԵՆՔ: Սերը ծնվում է Կարոտից` «Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ»: Եվ ահա հանկարծակի բացահայտվում է նաև սիրո գաղտնիքը` «ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ»: Այսպիսով` սիրել, նշանակում է վերանալ ես-ից, մաքրվել, դառնալ «աղոթք»: Անհատականությունների ձուլում` ահա սերը (սիրող հոգիները այլևս դադարում են կրել իրենց նախկին կարծր կերպարանքները, նրանք... հալվում են, ձուլվում միմյանց.

Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ,

իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,

ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,

ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:

 Նա, ով չձուլվեց, նա պատրաստ չէ սիրո` միևնույն ժամանակ սերն այցելում է «միամիտ, սիրելի, ցանկալի», այսինքն` ազնիվ ու մաքուր հոգիներին:

Нет описания.

ՎԵՐՋԻՆ ՍԵՐ

Ուրեմն եկեք փորձենք ամփոփել բանաստեղծության բովանդակության խնդիրը` հաստատելով, որ այս ստեղծագործության թեման ՎԵՐՋԻՆ ՍԵՐՆ Է: Դա կարելի է հիմնավորել հենց պոետական տեքստից քաղված օրինակներով` դա ոչ թե պատանեկան, այլ վերջին սերն է` իբրև «վերջին ճառագայթ» «հոգեվարքի» ժամին:  Այդ մասին է խոսում նաև հեղինակի կյանքի նշանը` ՎՐԱՆ, որ խանձվել է, մաշվել հին սերերից և այժմ արթնացել իբրև «ջահելութան կարոտ».

Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝

հին սերերից խանձված, մաշված իմ վրանում,

որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝

իմ ծերացած հոգու սառած դամբարանում:

Թեմայի հարցը հիմնական շեշտերով ճշտելուց հետո անդրադառնանք ստեղծագործության գաղափարին` դա ԱՅՐՈՂ, ԽԵՆԹ ՍԻՐՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Եվ բարձրանում է սերն իբրև մի ՄԵԾ ԽԱՐՈՒՅԿ, ԻԲՐև ՀՐԴԵՀ, որ այրում, լուսավորում է կյանքը: Այցելում է նրանց, ովքեր անթեղված կրակ ու կարոտ ունեն իրեն սրտում, ովքեր կյանքի ճանապարհի հարյուրավոր անցորդների մեջ կարողանում են ճանաչել-գտնել ԿՐԱԿ ԱՂՋԿԱՆ, ճանաչում են նրան` այրող բոցերից: Սերն, այսպիսով, ԾԵՍ է  և գուցե հենց առաջին հերթին ԾԵՍ է:

Ընդառաջ գնա նրան  համարձակ, ասում է բանաստեղծը, այրվիր նրա բոցերում, որ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ առնես.

Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում ծերուկ,

և կա, - ասում էիր, - լուռ անթեղված կարոտ»,

ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,

կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:

 

Դու գիտեիր, որ ես՝ և ծեր, խանձված, և ծեր,-

եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,

ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր

մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:

ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 Արմեն Մարտիրոսյանն այսօր համարվում է մեր արդի գրականության խոշորագույն դեմքերից մեկը, ում տեղը դասականների կողքին է: Սակայն ընդհանուր գրական համապատկերը, անցյալի գրական քննադատության վերաբերմունքը համարժեք չեղան իր մեծ գրական վաստակին: Ինչու՞: Պատճառն այն էսթետիկական շփոթն է, որ առաջ բերեցին դեռ 70-ականներին որոշ գրողներ ու քննադատներ` և հատկապես Ալ. Թոփչյանը: 60-ական թվականների հայ գրականության նշանակակալից արժեքները գնահատելու, նոր անունների մասին լուրջ խոսակցութուն բացելու փոխարեն, Թոփչյանը փորձեց «երիտասարդներին» պարզապես... հակադրել «Դասականններին»:

60-ականները հայ գրականության մեծ վերելքի տարիներն էին` լույս տեսան Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» (1966), «Երիտասարդության սեմին» (1967), «Չարենց նամե» (1968), Հովհաննես Շիրազի «Քնար Հայաստանի» (1964), «Հայոց Դանթեականը» (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1959, 1966), «Մարդը ափի մեջ» (1963), «Սայաթ–Նովա (ուսումնասիրություն) (1969), «Եղիցի լույս» (1969), Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (1961), «Մատյան եղելությանց» (1966), Համո Սահյանի «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964), «Բանաստեղծություններ, հատոր Ա» (1967), «Քարափների երգը» (1968), «Բանաստեղծություններ, հատոր Բ», (1969), Վահագն Դավթյանի «Թոնդրակեցիներ» (1961), «Գինու երգը» (1966), «Ծուխ ծխանի» (1969),  Հրաչյա Հովհաննիսյանի «Ծովի լռությունը» (1964), «Մոտիկն ու հեռուն» (1967), «Վայրի վարդ» (1968),  Մարո Մարգարյանի «Լիրիկա» (1962), «Ձնհալից հետո» (1965), Խաչիկ Դաշտենցի «Բայրոնը և հայերը» (1959), «Խոդեդան» (1960), «Լեռան ծաղիկներ» (1963), «Ֆայտոն Ալեքը» (1967), «Ըղձյալ այգաբացի երգիչը (խոսք և հուշեր Եղիշե Չարենցի մասին) (1967), Մուշեղ Գալշոյանի «Կռունկ» (1969), «Ձորի Միրոն» (1969), Ռազմիկ Դավոյանի «Իմ աշխարհը» (1963), «Ստվերների միջով» (1967), «Ռեքվիեմ» (1969) և բազում այլ արժեքավոր գրքեր։

 Թոփչյանի համար այս գրքերը հետաքրքիր չէին, ինքը 60-ական թվականների գրականություն էր համարում միայն մի խումբ «կանոնազանց» գրչակների հարձակումները հայ գրականության դասական արժեքների և ավանդույթների վրա: Ի՞նչ արժեքներ են ստեղծում սրանք` ոչ ոք չհետաքրքրվեց: Գիտեին միայն մեկ բան` նորերը «կանոնազանց» են, նորը պիտի միայն «կանոնազանց» լինի, պետք է «սկսել զրոյից»:

Արդյունքն աղետալի եղավ, իսկ տերմինն այնքան տարածվեց, որ անգամ անվանի գրականագետ Սուրեն Աղաբաբյանն Արմեն Մարտիրոսյանի պոեզիան քննում էր հենց այս խմբակի գեղագիտական տիրույթում. 

«Կանոնազանց» բանաստեղծների հետագա ճակատագիրը դասավորվեց միանգամայն տարբեր ձեւով: Այսպես, Արտեմ Հարությունյանը մնաց մթամածության, ստատիկ բնանկարի գեղագիտության դիրքերում. Հենրիկ Էդոյանը խորացրեց «գիտական պոեզիայի» խենթության եւ զգացմունքի օտարման դավանանքը, Արմեն Մարտիրոսյանը անմիջական խոստովանություններից անցավ արձակի:

Ավելի արդյունավետ եղավ Հովհ. Գրիգորյանի, Դ. Հովհաննեսի ուղին» ։

Սակայն ոչ Հ. Գրիգորյանի, ոչ էլ Դ. Հովհաննեսի ստեղծագործական ուղին ավելի արդյունավետ չեղավ, և Ա. Մարտիրոսյանն էլ միակողմանիորեն «չանցավ արձակի», այլ մեծ արժեքներ ստեղծեց և պոեզիայի և արձակի բնագավառում, որովհետև իսկական տաղանդ էր, որովհետև ոչ միայն «կանոնազանց» չէր, այլ ճիշտ հակառակը` մեր նոր գրականության ամենից երևելի դեմքն էր Արմեն Մարտիրոսյանը, ով իր ողջ գրական ճանապարհին լավագույն շարունակողը եղավ հայ գրականության դասական ավանդների, երկրպագուն մեծն ՆԱՐԵԿԱՑՈՒ, ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՀԱՆՃԱՐԵՂ ՏԱՂԵՐԳՈՒՆԵՐԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ՉԱՐԵՆՑԻ գրական անմահ կոթողների:

Մեր ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովը 1916-ին մարգարեաբար կանխատեսում էր ՆՈՐ ՊՈԵՏԻ հայտնությունը, ով մեծ գործեր պիտի կերտի` ստեղծագործաբար յուրացնելով հայ միջնադարյան վարպետների անմահ պոետական ավանդները: Բրյուսովից ուղիղ 50 տարի անց  եկավ այդ ՆՈՐ ՊՈԵՏԸ` ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ...

Нет описания.

Վերադառնանք Արմեն Մարտիրոսյանի գլուխգործոցին` «ԵՍ ԳԻՏԵԻ, ՈՐ ՔԵԶ ՄԻ ՕՐ ԿԿԱՐՈՏԵՄ» տողով սկսվող բանաստեղծությանը, և փորձենք ամփոփել.

Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,

քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,

թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,

իսկ դուդեռ տաքքայլիր մոխիրներիս միջով:

 

Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,

դու՝ ծերերին տրված երեխայի հասակ

և խավարս ցրող վերջին իմ աստնվոր

իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:

 Աշխարհի մեծ գրողներից շատերն են փորձել ճանաչել ու հասկանալ սիրո առեղծվածը: Մեծ երազանք, խիզախ երազանք: Անգամ մեծ Պուշկինին դա չհաջողվեց «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ» հայտնի բանաստեղծության մեջ: Արմեն Մարտիրոսյանը կարողացավ կերտել անմահ պոետական կոթող, որ հավերժի գրանցում պիտի ստանա: Կարողացավ, հաջողվեց` քանի որ դա ճիչն էր ՍԻՐՈ ՄԵՋ ԱՅՐՎՈՂ ՀՈԳՈՒ, դա լուսապսակն էր ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ, այդտեղ խոսում էր մեծ բանաստեղծը, ով միշտ մնաց ԵՐԵԽԱ` ազնիվ, մաքուր ու անարատ:

Դուք մի փնտրեք բանաստեղծին տպագրած գրքերի, պաշտոնի ու ստացած կոչումների մեջ: Դրանք հաճախ (գրեթե միշտ) խաբում են: Ճանաչեք նրա ՀՈԳԻՆ, փնտրեք նրան իր ՍՐՏԻ մեջ:

Իր մեծ սրտից, իր ազնիվ հոգուց էր բխում իր պոետական տաղանդը: Այդպես դարձավ  արդի գրականության շողշողուն անուն` մեկն այն գրական հսկաներից, ովքեր որոշում են ժամանակի ուղղությունը: Նորոգեց հայ պոեզիայի լեզուն, բացեց նոր ճանապարհ, կերտեց անմահ գրական կոթողներ, որոնց վիճակված է հավերժական կյանք մեր բազմադարյան գրականության մեջ: Հավասարապես մեծ եղավ և պոեզիայի և արձակի բնագավառում` գրականագետների նոր սերունդը դեռ գեղարվեստական հրաշքներ պիտի պեղի «Մազե կամուրջ» անզուգական վեպի էջերից:

Այդպես ստեղծվեց իր պոեզիան, որ արդի գրական ընթացքի մեջ անմահ գեղեցկությունների մի աշխարհ է բացում: Ոճի ներքին հետևողականությամբ, արդեն վարպետ գունագրումներով դեռ գնում է իր ճամփան դեպի ԵՐԿԻՐԸ ՍԻՐՈ` ինչպես մի անմար տեսիլքի մեջ: Դա իր ճակատագիրն է` բանաստեղծի իր կյանքը: Արմեն Մարտիրոսյանը արդի գրական շարժման մեջ ամենից լուսավոր դեմքն է, որ իր աշխարհն ունի` ՄԵՐ ՍԻՐՈ ԵՐԿԻՐԸ:         

От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»