Հաղորդավարուհի Նունե Այլանջյանը՝ զվարճալի գրառման, տոների և հետաքրքիր կանխազգացման մասին
ИНТЕРВЬЮ
Տոներին արդեն փոխարինում են աշխատանքային օրերը:
Past.am-ը զրուցել է հաղորդավարուհի Նունե Այլանջյանի հետ և պարզել՝ ինչպես է վերջինս նշել Ամանորն ու ինչ նորություններ ունի:
-Ինչպե՞ս նշեցիք տոները:
-Ես հավատում եմ, որ Ամանորին եթե տանը լինես՝ շրջապատված հարազատներով, ապա ամբողջ տարին այդպես էլ կանցկացնես: Ի՞նչը կարող է լինել ավելի կարևոր, հետևաբար, այս տարի էլ չխախտեցի այդ ավանդույթը, իսկ հետո պետք է հավաքույթ վարեի, դրանից հետո հանդիպեցի մտերիմներիս՝ ժամանցային վայրերից մեկում:
-Մի հետաքրքիր գրառում արեցիք, որով շնորհավորեցիք նրանց, ովքեր տոներից հետո մնում են նույն քաշին: Իսկ հաջողվո՞ւմ է:
-Այդ գրառումս, այո՛, շատերին զվարճալի թվաց, որովհետև տոներից հետո շատերն ավելորդ քաշ են հավաքում, բայց դա չպիտի դառնա կպչուն միտք ու գցի մարդկանց ինքնագնահատականը: Ես, հակառակը, ցանկանում էի գոնե այս օրերին մի քիչ քաշ հավաքել, ինչը ստացվեց: Առհասարակ, ողջունում եմ այն մարդկանց, ովքեր զբաղվում են սպորտով ու հետևում իրենց կազմվածքին:
-Ինչպե՞ս անցում կատարել աշխատանքային օրերին: Ձեր խորհուրդը:
-Աշխատանքին վերադառնալու համար, իհարկե, պետք է տրամադրվել, մտածել, որ նոր տարի ենք սկսում, որն էլ միանշանակ բերելու է հետաքրքիր անակնկալներ ու մարտահրավերներ: Ուղղակի պետք է ասել՝ 2016, դու իմն ես լինելու ու առաջ սլանալ:
-Անցնող տարում ի՞նչ անձնական և գործնական հաջողություններ արձանագրեցիք:
-Անձնական հաջողություն է նոր տարի մտնել հին ընկերներով, դա իսկապես շնորհակալությամբ լցվելու մեծ առիթ է: Գործնական կյանքս ոգևորիչ էր, մի քանի նոր նախագծերում հանդես եկա «Արմնյուզում», հիմա էլ շարունակում եմ բարի լույս մաղթել Առաջին ծրագրի ուղիղ եթերից:
-Ի՞նչ աշխատանքային նորություններ ունեք:
-Աշխատանքային նորություններ դեռ չունեմ, բայց զգում եմ, որ մի հետաքրքիր ու նոր բան լինելու է, իսկ իմ զգայարաններն ինձ երբեք չեն խաբել:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении