Թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)
ПОЛИТИКАԵրբ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 500-ից ավելի հյուրերը քայլելիս կլինեն Երևանի կենտրոնում, կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից աջ ու ձախ չշեղվեն հանկարծ, որպեսզի երկրի վարկանիշը չվնասվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Թե չէ հանկարծ, եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք։
Ու թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում, շուտով` կին քաղաքական առաջնորդների ֆորումը կլինի։
Կամ էլ դե կբացատրեք, որ այդ հատվածում արդեն մեկ տասնամյակ է քննարկվում է Հին Երևան նախագիծը։
Երևանը շուտով մաքրվելու է աղբից», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ։




1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



