Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սամվել Բաբայանը պատրաստվում է Ստեփանակերտում վրանային ակցիա սկսել

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով փետրվարի կեսերից տեղափոխվել է Արցախ, ակտիվ գործունեություն է ծավալում։ Մոտ ամիսուկես է՝ Բաբայանն ու նրա կուսակիցները թեեւ ոչ հրապարակային, բայց ակտիվ «քարոզարշավ» են իրականացնում, հանդիպում հանրության տարբեր շերտերի հետ, կոնսուլտացիաներ են անում քաղաքական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, այցելում են գյուղեր, դպրոցներ, տարբեր հաստատություններ՝ փորձելով հանրային որոշակի աջակցության մթնոլորտ ստեղծել իրենց շուրջ։ 

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով արցախցիների վերաբերմունքը շրջադարձային փոփոխություն կրեց բունկերային գործունեություն ծավալած եւ ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցող Բաբայանի նկատմամբ։ Հերոսի եւ հավերժ «կամանդույուշչիի» կերպարը որոշակիորեն խամրեց։ Ս․ Բաբայանը պատերազմից հետո լքեց Արցախը, եկավ Հայաստան, սակայն նրա եւ ՀՀ իշխանությունների ջրերը մի առվով չհոսեցին, եւ 2 տարի անց նա կրկին վերադարձել է Արցախ՝ այստեղ դերակատարում ստանձնելու հավակնություններով։ Իսկ դրա համար, բնականաբար, նախ պետք է հանրային աջակցություն ունենալ, ինչն էլ փորձում է անել Բաբայանը՝ իր ակտիվությամբ։ 

Սակայն արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին առայժմ չի հաջողվում վերականգնել իր նկատմամբ նախկին վերաբերմունքը, քանի որ նրան համարում են Նիկոլ Փաշինյանի մարդը եւ չեն կարողանում ներել, որ հարել է փաշինյանական ճամբարին։ Ընդ որում՝ Բաբայանը մարդկանց հետ շփումների ժամանակ քննադատում է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Արայիկ Հարությունյանին՝ ասելով, որ ճիշտ քայլեր չեն անում Արցախն այս վիճակից դուրս բերելու համար, միեւնույն ժամանակ չի էլ հստակեցնում, թե ինքն ինչ է ուզում անել, ինչպես է պատկերացնում իրավիճակից դուրս գալու ելքը․ մի տեղ ասում է, որ Արցախի ճակատագիրը պատկերացնում է ուժեղանալու եւ ադրբեջանցիներին մարտահրավեր նետելու մեջ, մեկ այլ միջավայրում առաջ է տանում Ադրբեջանի հետ վերաինտեգրման եւ խաղաղ համակեցության փաշինյանական գիծը։ Այսինքն՝ խաղում է երկու լարի վրա, ինչն էլ վստահություն չի ստեղծում մարդկանց մոտ։ 

Այդուհանդերձ, մարդկանց հանդիպելիս նա փորձում է համոզել, որ նախեւառաջ պետք է ներքին խնդիրները լուծել, ներսում ամրանալ, այ, որ ինքն իշխանություն ունենա, կարճ ժամանակում իրավիճակից դուրս գալու ծրագիր կիրականացնի։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանը հավակնում է պետնախարարի պաշտոնին, որը նաեւ ղեկավարում է բլոկադայից հետո ձեւավորված օպերատիվ շտաբը։ Իսկ որպեսզի պաշտոն ստանձնի, պետք է հանրային պահանջ ձեւավորի։

Կհաջողվի դա Բաբայանին, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, սակայն, Արցախի մեր աղբյուրների կարծիքով, նրա շուրջ լայն կոնսոլիդացիա չի ձեւավորվում։ Օրեր առաջ մամուլը գրեց, որ դպրոցներից մեկի ուսուցչական կոլեկտիվը մերժել է Բաբայանի առաջարկը՝ այցելել իրենց։ Ըստ որոշ լուրերի էլ՝ վերջերս Բաբայանի երբեմնի թիմակիցները՝ նախորդ ընտրություններում նրա կուսակցության վստահված անձինք են խոչընդոտել Բաբայանի եւ կուսակիցների մուտքը Մարտակերտի գյուղեր։ Չնայած դրան, վերջին օրերին նրա կողմնակիցները տուն առ տուն են այցելում եւ մարդկանց հրավիրատոմսեր բաժանում՝  առաջիկա օրերին սպասվող հավաքի մասին, որը նշանակվել է Ստեփանակերտի «Նադեժդա» հարսանյաց սրահում։ Բաբայանը պլանավորել է տպավորիչ հավաք կազմակերպել, որը կդառնա իր հավակնությունները գործնական փուլ մտցնելու այցեքարտը։

Մեր տեղեկություններով, Բաբայանի թիմը մտադիր է ապրիլի 26-ից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ տեղադրել, շուրջօրյա հավաքներ անել, քննադատել իշխանություններին՝ անգործության համար, եւ անգամ ուղիղ պահանջել՝ տվեք ինձ այդ պաշտոնը եւ 100 օր, ու կտեսնեք արդյունքները։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Բաբայանը հաջողության կհասնի միայն այն պարագայում, եթե այս հարցում նախապես կա պայմանավորվածություն Արայիկ Հարությունյանի եւ Փաշինյանի միջեւ»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай