Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ապրում ենք, բայց սա ապրել չէ, դեռ չեմ հավատում, որ Ժորան զոհվել է». կամավոր Ժորա Խաչատրյանը տուն է «վերադարձել» զոհվելուց 73 օր անց՝ մայրիկի ծննդյան նախօրեին․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժորան շատ ընկերասեր էր, կենսուրախ, բոլորին հասնող, ցանկացած հարցում ընկերների ու հարազատների կողքին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Մերին:

Նրա խոսքով, իր քաղցր լեզվով որդին կարողանում էր բոլորի սիրտը շահել: Դեռ փոքրուց էր այդպիսին՝ ակտիվ, աշխույժ, ջիգյարով. «Ուսուցիչներն ասում էին՝ մեր չարաճճին է, մեր Ժորան: Ամեն հարցում պատրաստ էր օգնել: Պատմում են, որ երբ, օրինակ՝ դասարանի աղջիկներն ինչ-որ բան էին կազմակերպում, գիտեին, որ կարող են հույս դնել Ժորայի օգնության վրա, ուսուցչուհին ասում է՝ Ժորան աղջիկների թիկունքն էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Ժորան պետք է զինծառայության մեկներ: «Վարդավառի օրն էր, ընկերներով որոշեցին քաղաքից դուրս գնալ և նշել: Երեկոյան վերադարձան, Ժորան ընկել էր, նստատեղի երկու ոսկորը կոտրել: Իր բանակ գնալը երկու տարով հետաձգվեց, նաև չկարողացավ ինչ-որ տեղ սովորել: Այդ դեպքն ամեն ինչի ընթացքը փոխեց»: 2018 թ.-ին Ժորան զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

«Ծառայում էր Եղնիկներում, շատ գոհ էր ամեն ինչից, չէր տրտնջում անգամ դժվարություններից: Մենք Արցախը շատ սիրեցինք: Պարտադիր երկու ամիսը մեկ գնում էինք իր մոտ: Ամեն անգամ զանգում էի՝ Ժո՛ր, ուզում ենք գանք մոտդ: Սկզբում ասում էր՝ երկար ճանապարհ է և այլն, հինգ րոպե հետո զանգում էր՝ մա՛մ, հիմա հաստատ գալի՞ս եք: Չէր ուզում նեղություն տալ, բայց ուզում էր, որ գնայինք իր մոտ: Գնում էինք, մի քանի օր մնում, կարոտներս առնում ու վերադառնում»:

2020 թ. հունվարի 18-ին Ժորան զորացրվում է, վերադառնում առօրյա կյանք: Մայրիկի խոսքով, արդեն աշխատում էր, ամեն ինչ հունի մեջ էր ընկել: Բայց սկսվեց պատերազմը: «Հենց առաջին օրերին ուզում էր կամավոր գնալ: Ի դեպ, դեմ չէի, որ գնար, բայց ասում էի՝ սպասի՛ր, ծանուցում կգա, նոր կգնաս, դու ծառայությունից նոր ես վերադարձել: Ուզում էր Արցախ ու հենց Եղնիկներ գնալ՝ իր ծառայած տեղը: Ասում էր՝ անգիր բոլոր տեղերը գիտեմ: Ու նաև ընկերների համար էր ուզում գնալ՝ բոլորը գնացել են, ես քաղաքում եմ, հետո ոչ մեկի դեմքին չեմ կարողանա նայել»: Պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո Ժորան մայրիկին ասում է, որ կամավորագրվել է, խնդրում եղբորը ու նաև ընկերուհուն ոչինչ չասել:

«Եղբայրն ու ինքը որոշել էին միասին գնալ, սակայն ինքը միայնակ կամավորագրվեց, հետո էլ եղբորն ասել էր՝ մամայենց մենակ չպիտի թողնենք, ես գնում եմ, հերիք է, դու մնա: Շատ սիրով եղբայրներ էին, իրար կես խոսքից հասկացող»: Հոկտեմբերի 11-ին Ժորան հատուկ ջոկատի կազմում մեկնում է պատերազմի դաշտ:

«Մա՛մ ջան, լավ ա լինելու, կգամ: Երբ զանգահարում էր, ասում՝ մա՛մ, երկու օր չեմ զանգելու, լույս չենք ունենալու, գիտեինք, որ երկու օր ինչ-որ մարտի են գնում: Սկզբում Գորիսում, Խնձորեսկում էին: Երբ հարցնում էի՝ որտեղ եք, ասում էր՝ միրգը, որ շատ եմ սիրում, այնտեղ եմ: Եղբոր հետ ավելի շատ էր կիսվել, որ տղաների մարմիններն են տեղափոխել, մարտերի մասնակցել: Հոկտեմբերի 30-ի ցերեկը զանգեց, խոսեցինք, ասացի՝ ձայնդ դուրս չի գալիս, պատասխանեց՝ մա՛մ, ուղղակի հոգնած եմ: Նույն օրը ժամը հինգի կողմերը Քարինտակ-Շուշի հատվածում ինչոր մարտ է եղել, այդ ժամանակ զոհվել է: Իրեն գտել ենք հունվարի 11-ին՝ իմ ծննդյան օրվանից մեկ օր առաջ: Օրերը գնում էին, մենք ինչ-որ տեղեկության էինք սպասում: Մեծ տղաս ու նաև մեր բարեկամներից ոմանք տեղեկություններ ունեին, որ Ժորան զոհվել է: Բայց ես ու ամուսինս այդ լուրերի մասին չենք իմացել: Ամուսինս ասում է, որ ինչ-որ կանխազգացում ունեցել է, Ժորայի զոհվելու գիշերն արթնացել է իր ձայնից, ասում է՝ կանչեց՝ պա՛պ, վեր թռա, ու այդ օրվանից սիրտս անհանգիստ էր: Հունվարի 11ին ամուսինս աշխատանքից վերադարձավ, տեսա հուզված ներս մտավ, մտքովս վատ բան չէր անցնում, մտածեցի՝ աշխատանքի վայրում ինչ-որ բան է եղել, բայց լուրը Ժորայիս մասին էր, ասաց՝ ծննդյանդ նվերը ճանապարհին է, բերում են»:

Մինչ այդ օրն ընտանիքը փնտրում էր որդուն: Երկու անգամ Արցախ են գնացել, ցանկացել մտնել այդ հատված, թույլ չեն տվել: «Իրականում պատմություններն այնքան տարբեր են, այնքան կցկտուր: Բայց մեզ ասացին, որ իրեն թփերով ծածկած են եղել: Երևի մեր տղաներն են ծածկել մարմինը, որ հետո կարողանան դուրս բերել, ամեն դեպքում հենց այնտեղից էլ Ժորայի մարմինը դուրս են բերել»: Ընտանիքին տրված փաստաթղթերում նշված է, որ տղայի մահվան պատճառը հնարավոր չի եղել պարզել: Մայրիկի խոսքով՝ որդու գրպանում աղոթագիրք է եղել, որի վրա «վառած-ծակած» հետք կա: Երկու տարուց ավելի է, ինչ ընտանիքն ապրում է առանց Ժորայի ֆիզիկական ներկայության:

«Դեռ չեմ հավատում, գնում եմ Եռաբլուր, երբեմն պահ է լինում՝ կարծես իմ երեխայի մոտ չեմ: Ավելի հաճախ ուզում եմ մենակ մնալ իր հետ, խոսել, լացել, որ մյուս երեխաներս չտեսնեն, ամուսինս չտեսնի, ամեն մեկս մեր հերթին շատ ծանր է տանում Ժորայի կորուստը: Ապրում ենք, բայց սա ապրել չի, երևի առանց ուժ ենք ապրում: 73 օրվա ընթացքում, երբ փնտրել ենք Ժորային, ամեն առավոտ Աստծուն խնդրում էի՝ ինչ-որ լուր իմանամ իմ երեխուց, թեկուզ վատ, բայց իմանամ, թե որտեղ է: Հետո, երբ գտանք, հուղարկավորեցինք, ասում էի՝ փառք եմ տալու, որ իմ երեխուն գտել եմ, ամուսինս բարկանում էր: Բայց, այո, փառք եմ տալիս, որ գտել եմ, որ մարմինն ամբողջական է եղել, որ ես էլ շատերի պես ընդամենը մեկ մասունք չեմ հուղարկավորել որդուցս»:

Մենք գիտենք, թե ինչ ահասարսուռ պատմություններ կան, թե ինչպես են գտել տղաներին ու երբ: Ցավոք, որոշ դեպքերում մինչև հիմա տղաներից շատերն անգամ գերեզման չունեն: «Ժորայի խումբն այդ օրն իջել էր հանգստի, ինչպես ասում են, «պերեսմենկայի»: Այնտեղ ասել էին՝ մարդ է պետք, Ժորան ինքնակամ գնացել է: Տղաներն ասել են՝ ախր մեր խումբն արդեն հետ է գնում, պատասխանել էր՝ ոչինչ, ես գնացի: Մի կողմից՝ մտածում եմ, որ եթե իջներ տղաների հետ, ոչինչ էլ չէր պատահի, բայց մյուս կողմից էլ՝ գուցե իր ճակատագիրն էր, գուցե մի ուրիշ տեղում էլ ինչոր բան պատահեր: Երբեմն քիչ է մնում սեփական մտքերից խելագարվեմ»:

Հ. Գ. - Ժորա Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Նրան մեդալներ և պատվոգրեր են շնորհվել տարբեր կազմակերպությունների կողմից ևս: Պարտադիր ժամկետային ծառայության տարիներին պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Ժորան հուղարկավորված է Եռաբլուրում: Էրեբունի վարչական շրջանի թիվ 119 դպրոցի բակում խաչքար է տեղադրվել պատերազմում զոհված տղաների հիշատակին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян