Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչքան էլ հայտարարես, թե մածունը սև է, դրանից այն սև չի դառնա... եթե մեջը ցեխ չես լցրել․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակցային գործընթացում Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, սակայն Փաշինյանն իշխանությունը ստանձնելուց հետո ամեն կերպ փորձում էր խուսափել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելուց։ Նայեք նրա բազմաթիվ հայտարարությունները և կհամոզվեք։ Իսկ 44-օրյա Արցախյան պատերազմից որոշ ժամանակ անց Փաշինյանն ուղղակի պաշտոնապես հրաժարվեց ինքնորոշման իրավունքի արծարծումից։ Եվ անցյալ տարվա հոկտեմբերին նա ստորագրեց Պրահայի հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ.-ին ընդունված ԱլմաԱթայի հռչակագրին համապատասխան։

Դրա արդյունքում է, որ Փաշինյանն ու իր մյուս պաշտոնյաները խոսում են միայն Արցախի իրավունքներից ու անվտանգությունից։ Նույնիսկ Արցախի խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն տարածեցին՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սակայն դա ևս ոչինչ չփոխեց Փաշինյանի մոտեցումներում, չնայած նրանք շեշտում էին, որ արտահայտում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշման համաձայն՝ արցախահայության անվտանգության ու իրավունքների հարցերին լուծում պետք է տրվի արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ Արցախին կարգավիճակ տալու հարցն ուղղակի հանվում է բանակցային օրակարգից։

Երևի կհիշեք, որ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իր մոտեցումը հիմնավորում էր նրանով, որ միջազգային հանրությունը հայկական կողմից պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում։ Ուստի այս տրամաբանությամբ բացառված չէ, որ որոշ ժամանակ անց էլ նա նույն կերպ կարող է նշել, թե միջազգային հանրությունն այս անգամ էլ պահանջում է իջեցնել նշաձողը Արցախի անվտանգության և իրավունքների հարցում։ Նախկինում երբեք հայկական կողմն իր օրակարգը այսքան չի նեղացրել ու նշաձող իջեցրել, սակայն Փաշինյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել ու, փաստերին դեմ գնալով, փորձում է հակառակն ապացուցել։ Հասկանալի է՝ պատճառն այն է, որ այդպիսով նա ցանկանում է ազատվել այն պիտակից, որ բանակցային գործընթացում ինքն է Արցախի ինքնորոշման իրավունքը թաղողը։

Դրա համար էլ վերջերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը պնդեց, թե իբր դեռևս Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանն Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա ցանկանում է ցույց տալ, թե իբր դեռևս իր նախորդներն են հրաժարվել ինքնորոշման իրավունքից, ու դա իր ձեռքի գործը չէ։ Ըստ Փաշինյանի, դրա վկայությունն է այն, որ Մադրիդյան սկզբունքների ընդունման պարագայում Արցախի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի հետ, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմն ընդունել է, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Հանրության որոշ հատված, որն ընդհանրապես գաղափար չունի Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, կարող է հավատալ Փաշինյանի ասածներին, բայց փաստական առումով ավելի աբսուրդային բացատրություն թերևս դժվար էր գտնել։ Մասնագետներն արդեն ոչ մեկ անգամ անդրադարձել են այս հարցին:

Ի մասնավորի, իրավաբան Գևորգ Դանիել յանը գրում է. «Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով: Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը: Արդեն քանիցս կրկնում եմ, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է բացառապես այս առանցքային վերապահումով»:

Հասկանալի է, որ Արցախի հարցը պետք էր փոխհամաձայնեցնել Ադրբեջանի հետ՝ հիմնախնդրի փոխզիջումային լուծման տարբերակ գտնելու համար մոտեցումից ելնելով։ Իսկ Մադրիդյան սկզբունքները պայմաններ էին ստեղծում դրա համար։ Եվ դրանց համապատասխան՝ ընդունելի էր երեք սկզբունք՝ «ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքի բացառում», «տարածքային ամբողջականություն» և «ինքնորոշման իրավունք»։ Այսինքն, Մադրիդյան սկզբունքներով հիմնահարցի համապարփակ լուծում էր նախատեսվում նշված երեք սկզբունքների հիման վրա, և այդ համատեքստում միջնորդները ևս ընդգծում էին ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։ Նույնիսկ նախքան Արցախյան պատերազմը Փաշինյանը երբեք չի հայտարարել, թե Մադրիդյան սկզբունքները լիովին անընդունելի են, քանի որ դրանցով իբր Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։

Մյուս կողմից էլ, եթե նույնիսկ հիպոթետիկ ձևով ընդունենք, որ այդ սկզբունքներով Արցախը թողնվում էր Ադրբեջանի կազմում, ապա հարցն այն է, թե ինչո՞ւ Ադրբեջանն իսկույն չէր համաձայնում դրա շրջանակներում հիմնախնդրի լուծումը գտնելու հարցում։ Թերևս Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային էվոլ յուցիայի արդյունքում էր, որ Կազանում նախատեսվում էր ընդունել հակամարտության կարգավորումը նախանշող փաստաթուղթ, բայց վերջին պահին Ադրբեջանը տապալեց այն։ Պարզից էլ պարզ էր, որ Բաքուն վախեր ուներ Մադրիդյան սկզբունքներով նախատեսվող երկու հիմնական բաղադրիչների՝ «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման» և «ինքնորոշման իրավունքի» հետ կապված, դրա համար էլ զարգացրեց Արցախյան հիմնախնդրի ռազմական լուծման տարբերակը։

Իսկ հիմա, ի տարբերություն Մադրիդյան սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունների, բանակցային սեղանին մնացել է միայն մեկ սկզբունք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ Փաշինյանի կողմից նշաձող իջեցնելը հենց միայն այդ սկզբունքի շուրջ բանակցելու մասին էր։ Այլ հարց է, որ էժան մանիպուլ յացիաներով Փաշինյանը ցանկանում է մնալ ջրի երեսին։ Բայց, դե, մեծ հաշվով, ինչքան էլ հայտարարես, թե մածունը սև է, դրանից այն սև չի դառնա։ Եթե մեջը ցեխ չես լցրել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»