Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Դավադիրների» մասին կախարդական մանտրան․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 5 տարին, և իր վարչապետության օրոք նա շարունակ նույն հին երգն է երգում։ Փորձում է ցույց տալ, թե ինքը մի այնպիսի առանձնահատուկ ղեկավար է, որը ցանկանում է առաջանցիկ տեմպերով երկիրը զարգացնել, հակառակորդի դեմ փառահեղ հաղթանակներ կերտել, հավիտենական խաղաղության հասնել, բայց իրեն, ինչպես միշտ, խանգարում են նվիրական երազանքներն իրագործելու հարցում։ Իսկ խոչընդոտողներն ինչ-որ «մութ ուժեր» են՝ հիմնականում նույնը, բայց երբեմն՝ «նորություններով»՝ նախկինները, դավադիրները, դավաճանները, բանակը, պետական կառավարման համակարգը, աղքատությունը գլխում կրող «պողոսները», ռուսները, ամերիկացիները, իր չուզողները, մի խոսքով՝ բոլորը, որոնք օրուգիշեր ջանք ու եռանդ չեն խնայում ճիգեր գործադրելու, որ գործող իշխանությունը, ավելի ճիշտ՝ Նիկոլը, հանկարծ չհաջողի։

Ա՜յ, ա՜յ, ա՜յ... Երբ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետի պաշտոնում, իրեն խանգարում էր ժամանակի խորհրդարանական մեծամասնությունը, ինչից ազատվելու համար ընտրություններ տեղի ունեցան, ու երբ խորհրդարանում էլ իր ղեկավարած ուժը մեծամասնություն ստացավ, պարզվեց, որ նախկինները կամ «սև ուժերը» ամենուր են՝ ոչ իշխանական ճամբարից, և խոչընդոտում են, սաբոտաժի դիմում, որ իշխանությունները հանկարծ հաջողություններ չունենան։ Հետո այս համատեքստում Փաշինյանը հատուկ թիրախավորում էր Արցախը, թե իբր այն դարձել է հակահեղափոխականության օջախ։ Իսկ պատերազմում ծանր պարտությունից հետո նրա պատկերացրած «դավադիրների» շարքերն ամբողջովին համալրեցին զինվորականները։ Ու ինչո՞ւ միայն նրանք: Ըստ էության, բոլորը մեղավոր են, բացի իրենից:

Հիմա էլ, օրինակ՝ այն պայմաններում, երբ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանին զորք ունենալ պետք չէ, այլ սահմանը պետք է միայն թողնել սահմանապահների հսկողությանը, իսկ այդ ֆոնին թշնամին հաջողացնում է իր նոր ագրեսիան ու ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ է զավթում, դրա մեղավորը նորից զինվորականներն են, որոնք «դավադիր պլաններ են ունեցել»։ Ի դեպ, վերջին շրջանում Փաշինյանը նոր բնորոշում է հորինել իր պատկերացրած «դավադիրներին» բնորոշելու համար՝ նրանց որակելով որպես հինգերորդ շարասյուն, որն իբր դրսից է կառավարվում։ Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանրության մի հատվածը, որն իրավիճակը գնահատելու համար միայն էմոցիաներով է առաջնորդվում կամ ընդհանրապես որևէ բանով չի առաջնորդվում, կուրորեն հավատ է ընծայում Փաշինյանի ասածներին՝ ա՜խ, ինչ անի խեղճ Նիկոլը, նրան չեն թողնում աշխատի։

Տարիներ շարունակ Փաշինյանն իր քաղաքական նպատակներին հասնելու համար այնքան է կրկնել նույն խեղաթյուրված թեզերը, որ շատերը դրանց վերաբերվում են որպես «պատմական իրողություն»՝ առանց փաստերի մեջ խորանալու։ Ավելին՝ առանց դրանց տրամաբանության մեջ խորանալու: Իսկ տրամաբանություն, որպես կանոն, չկա. միայն հորինվածք ու մանիպուլ յացիա: Փաշինյանն էլ տեսնում է, որ ինչ սուտ էլ տարածի, միևնույնն է, իրեն հավատացողներ կան, ընդ որում՝ ոչ քիչ թվով, ավելի մեծ ստեր է հորինում, դրանք ուռճացնում ու նոր գունազարդմամբ է մատուցում։ Իսկ մինչ այդ Հայաստանը շարունակում է նորանոր կորուստներ ունենալ։

Բայց, դե, հասկանալի է՝ միշտ չի կարող Փաշինյանը նախկիններին ու զինվորականներին մեղադրել, ու ժամանակի ընթացքում մեղավորներ ու «դավադիրներ» փնտրելու մոլուցքը հասցնելու է նրան, որ կգա նաև մի պահ, որ նա իր չարչրկված թեզերին կենդանություն հաղորդելու համար թիրախ կընտրի իրեն ընտրածներին՝ հենց ընտրելու համար, ավելին՝ նույնիսկ իր թիմակիցներին «փուռը կտա»։ Օրինակ՝ նա իր հերթական ձախողումն արդարացնելու համար կնշի, թե որոշ թիմակիցներ խանգարել են իրեն, քանի որ համագործակցել են «հինգերորդ շարասյան» հետ։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի դեպքում գործում է միայն այն սկզբունքը, թե հաջողությունների տերն ինքն է, իսկ բոլոր անհաջողությունները այլոց՝ «դավադիրների» ձեռքի գործն է։ Փաստացի, հանուն իր իշխանության՝ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է, միայն թե ժամանակագրական առումով իրենից մաքսիմալ հեռացնի ժողովրդի անխուսափելի ցասումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана