Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փակ աչքերի սինդրոմը՝ «կանաչ լույս» ադրբեջանական հանցագործությունների առջև․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարին ԵՄ-ն որոշում ընդունեց երկու տարի ժամկետով նոր քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, ու եվրոպացի դիտորդները արդեն տևական ժամանակ տեղակայվել են Ադրբեջանի հետ սահմանների մոտ, որպեսզի արձանագրեն հրադադարի խախտումները և համապատասխան զեկույց կազմեն դրա հիման վրա ու փոխանցեն ԵՄ կենտրոնական մարմիններին։ Բայց, ինչպես իրադարձությունները ցույց են տալիս, նրանք ընդհանրապես ոչ մի խնդիր չեն լուծում։ Ադրբեջանը ինչպես ցանկանում, այնպես էլ խախտում է հրադադարի ռեժիմը, զորքերն առաջ է բերում, նոր տարածքներ է օկուպացնում, բայց ԵՄ-ից որևէ հստակ արձագանք չկա...

Թերևս ԵՄ-ի համար ադրբեջանական գազի ու նավթի մատակարարումն ավելի կարևոր է, քան իր իսկ հռչակած արժեքները, որոնք ենթադրում են Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հստակ արձագանք։ Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմանը, ապա այս դեպքում էլ, բացի մի քանի անատամ հայտարարություններից, Եվրոպան այդպես էլ որևէ կոնկրետ քայլ չարեց, էլ չենք խոսում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Զարմանալին այն է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնյան բացեիբաց հայտարարում է, թե դիտորդների որոշակի դիտարկումների արդյունքների մասին տեղեկացնում են նաև ադրբեջանական կողմին։ Հարց է ծագում, թե ի՞նչ են տեղեկացնում, Ադրբեջանի խախտումների մասին են տեղեկացնո՞ւմ, Ադրբեջանի հանցագործությունների մասին են տեղեկացնո՞ւմ...

Ադրբեջանին: Իսկ գուցե իրենց կողմից հաղորդվող տեղեկություններով ադրբեջանական կողմի սադրանքների համար կանաչ լույս են վառո՞ւմ։ Դա էլ բացառված չէ։ Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ եվրոպացի դիտորդների առաքելության գործունեության պարագայում Ադրբեջանը Տեղ գյուղի ու Վարդենիսի ուղղությամբ իրավիճակը դեպի նոր էսկալացիայի է տանում։ Ավելին, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերն ասում էր. «Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, ապա Հայաստանում ԵՄ առաքելությունը հաջողված է»: Ինչպես ասում են, տեղ հասանք: Հիմա գլխավոր հարցն այն է, որ եթե ԵՄ-ն չի կարողանալու ազդել Ադրբեջանի վրա, ընդհանրապես իրավիճակի վրա, չի լինելու որևէ արձագանք, ինչի՞ համար են բերվել դիտորդները։ Մնում է միայն այն տարբերակը, որ մշտադիտարկման ենթարկեն Հայաստանում ռուսական զորքերի տեղաշարժը, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը կարող է հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կիզակետում։

Ուկրաինայի օրինակով ականատես ենք լինում, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք դառնում են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ։ Մյուս կողմից էլ զարմանալի է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքում իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ ադրբեջանական սադրանքներին։ Մի՞թե Մոսկվայում կարծում են, որ ինչպես ահաբեկիչներին օգտագործեցին Արցախի դեմ, ապա այդ նույն կերպ ահաբեկչական օջախներ չեն ստեղծելու Հյուսիսային Կովկասում։ Մանավանդ հետաքրքրական է, որ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը օրերս հայտարարում էր, թե ահաբեկչական կազմակերպությունները չեն թուլացնում իրենց ջանքերը Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու համար։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ Ադրբեջանը ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ խոցեց, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ քայլերի կարող է դիմել Բաքուն, երբ ուկրաինական ճակատում ռուսական դիրքերը թուլանան։

Կասկած չկա, որ միանգամից այնպիսի պայմաններ կստեղծեն, որ ռուս խաղաղապահները հեռանան, Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից, իսկ հետո թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է բացահայտ նկրտումներ դրսևորել Հյուսիսային Կովկասի նկատմամբ։ Իրանն արդեն զգում է, որ Արցախից զավթված տարածքներում տեղակայված ահաբեկչական խմբավորումները կարող են կիրառվել նաև իրենց դեմ։ Դրա համար էլ ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին հայտարարում է Արցախի դեմ ագրեսիայից ի վեր Ղարաբաղում ահաբեկիչների խմբավորումների առկայության ու դրա հետ կապված իրանական անհանգստության մասին։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա այդ երկիրը, լինելով շատ հեռու, փորձում է լուծել իր ամենակարևոր խնդիրը՝ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի և Իրանի դիրքերը, իսկ մյուս քայլերն ածանցվում են հենց այս դիրքորոշումից։

Պատահական չէ, որ ԱՄՆ-ում որոշ հայամետ կոնգրեսականներ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հայտարարություններ են անում, սակայն գործող վարչակազմը կոնկրետ ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին՝ Իրանին զսպելու անվան տակ՝ առանց նկատի ունենալու, որ այդ երկիրը ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Անդրադառնալով Չինաստանի դիրքորոշմանը, որը գլոբալ ազդեցություն ունեցող տերություն դառնալու հավակնություններ ունի, պետք է նշել, որ պանթուրքական ծրագրերի առաջխաղացման դեպքում մի օր էլ Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկչական խմբավորումները կարող են կիրառվել հենց Չինաստանի դեմ՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում՝ ույղուրների անջատողական ձգտումները խրախուսելու նպատակով։

Այսինքն, միջազգային գործընկերների հետ աշխատանքի լայն դաշտ կա, բայց ՀՀ իշխանությունները լիովին մոռացել են ահաբեկիչների թեման, որը, որպես կարևոր խաղաթուղթ, ուղղակի անհրաժեշտ է շարունակել օգտագործել միջազգային հարթակներում Ադբեջանի գործողությունների դատապարտմանը հասնելու համար։ Բայց կարծես ՀՀ իշխանությունների համար ոչինչ տեղի չի ունեցել, նրանք խոսում են միայն խաղաղության օրակարգի մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай