Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով կողմերը հաշտություն կկնքե՞ն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բավական ուշագրավ ընթացք ստացավ: Դատարանում, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին հաշտության գալու մասին:

Դատավորի հարցին ի պատասխան պաշտպան Գորիկ Միրզոյանը տարակուսեց այն առիթով, որ նախաքննական փուլում իրենք դատախազության հետ հաշտության գալու պայմանավորվածություն են ունեցել եւ ենթադրյալ ապօրինի գույքի օրինականությունը հաստատող մի շարք փաստաթղթեր են ներկայացրել, սակայն, իրենց համար անակնկալ ձեւով, հետագայում վարույթ է հարուցվել:

Պետական մեղադրող Նաիրա Արտաշեսյանն էլ հայտարարեց, որ որոշ գույքի մասով փաստաթղթեր են ներկայացվել, որոշ դեպերով գույքն օրինական է ճանաչվել, սակայն, որոշ գույքի վերաբերյալ էլ պատշաճ փաստաթղթեր, ասել է թե բնօրինակներ, չեն ներկայացվել, ինչը կասկած է հարուցել: Պաշտպանական կողմը դեմ չէ դատախազությանը թե բնօրինակներ ներկայացնել, թե գույքի օրինականությունը հաստատող հավելյալ այլ փաստաթղթեր: Ամեն դեպքում, հաջորդ դատական նիստի ժամանակ պարզ կդառնա՝ կողմերը կգնա՞ն հաշտության, թե՝ ոչ:

Իսկ մինչ այդ Հովիկ Աբովյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպաններ Գորիկ Միրզոյանը եւ Կարեն Հակոբյանն իրենց առարկությունները ներկայացրեցին դատախազության հայցի դեմ:

Հիշեցնենք, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում: Դատախազության կարծիքով, այդ գույքը չի հիմնավորվում նրա եկամուտներով։ Հովիկ Աբովյանի դրամական միջոցները 2018-ին, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 8 մլն 600 հազար դրամ և 14 հազար 500 դոլար։ Որպես եկամուտ նախկին մարզպետը հայտարարագրել է աշխատավարձը՝ 3 մլն 932 հազար 369 դրամ, և ստացած փոխառությունը՝ 2 մլն 145 հազար դոլար։ Աբովյանի կինը՝ Աննա Ազատյանը 2014-ին որպես դրամական միջոց հայտարարագրել է 135 մլն դրամ և 400 հազար եվրո։ Ազատյանն իր 2017 թ. տարեկան հայտարարագրում որպես դրամական միջոց հայտարարագրել է 90 միլին դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 26 մլն 600 հազար դրամ և 372 հազար 500 եվրո, որը հարկային տարվա վերջին կազմել է 296 հազար 500 եվրո։

Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը, իր 2014 թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է TOYOTA RAV 4 2.0 GAS, որը գնել է տվյալ տարում, 15 մլն դրամով։ Աբովյանի որդին ՝ Աշոտ Աբովյանը 2014 թ. –ին հայտարարագրել է MERCEDES-BENZ G55 AMG, որ գնվել է 20 մլն դրամով: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 1 մլն 320 հազար դրամ աշխատավարձը։Աբովյանը 2008-ին կնոջ՝ Աննա Ազատյանի հետ դարձել է չեխական «EXABELLO» ՍՊԸ-ի սեփականատեր և այն վերանվանել «ZIKATAR»: «ZIKATAR»-ում նախկին մարզպետն ունեցել է 51 տոկոս բաժնեմաս՝ 102.000 կրոն: Ըստ դատախազության` գույքի բռնագանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ: Նաեւ՝ 2019թ․-ին Տավուշի մարզի Պտղավան գյուղում՝ Աբովյանի որդու և նրա կնոջ կողմից ձեռք բերված բենզալցակայանի բռնագանձում։

Պաշտպանական կողմն ամբողջությամբ է մերժում դատախազության հայցը՝ պնդելով, որ Հովիկ Աբովյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքը օրինական է ձեռք բերված, ինչի մասին գրավոր ապացույցներն առկա են, որոնք գործի քննության ընթացքում կներկայացվեն դատարանին: Պաշտպանական կողմը վիճարկվող ժամանակահատվածի համար, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, ներկայացրեց իր առարկությունները եւ փաստարկները: Ուշագրավ էր Տավուշի մարզում վիճարկվող անշարժ գույքերից մեկի՝ հյուրանոցի հետ կապված պաշտպանական կողմի ներկայացրած հակափաստարկները: Ըստ այդմ, հյուրանոցը կառուցվել է 2002-2005 թվականներին, դեռ Աբովյանի՝ ԽՍՀՄ-ժամանակաշրջանում ունեցած խնայողությունների դիմաց ստացված գումարից եւ գյուղատնտեսական նպատակով ձեռք բերված վարկի գումարներով գնված շինանյութերով:

Վարկն, ըստ պաշտպանների, նպատակային է օգտագործվել, իսկ այդ գործից ստացված շահույթը նպատակաուղղվել է հյուրանոցի շինարարության գործին: Ըստ պաշտպանների, շինանյութը որոշ դեպքերում նույնիսկ ինքնարժեքով է ձեռք բերվել: Դատախազության փաստաթղթերով սույն գույքը գնահատվել է 241-280 միլիոն դրամ, սակայն, պաշտպանական կողմի պատվիրած արտադատական փորձաքննության արդյունքներով, հյուրանոցի շինարարությունը 37 միլիոն դրամ է արժեցել: Ավելին, 2005-ին շինությունը գրավադրվել է 67 միլիոն դրամով, դրա դիմաց ստացված վարկը կազմել է 80 միլիոն դրամ: Բացի այդ գույքը գտնվում է սահմանային գոտում եւ գնահատումով էականորեն ավելի նվազ արժեք ունի:

Ինչ վերաբերվում է Հովիկ Աբովյանի դստեր անունով գրանցված թանկարժեք մեքենային, այն նրան նվիրել է նշանածը, իսկ որդու անունով գրանցված թանկարժեք մեքենայի իրական սեփականատերը Հովիկ Աբովյանի եղբայրն է՝ Արմեն Աբովյանը. մեքենան ընդամենը ներմուծվել է Հայաստան եւ հաշվառվել Հովիկ Աբովյանի որդու՝ Աշոտ Աբովյանի անունով: Որոշակի գույք եւ տրանսպորտային միջոցներ էլ Հովիկ Աբովյանի եղբայրն է նրա ընտանիքի անդամներին նվիրել. վերջինս ՌԴ-ի Ուֆա քաղաքում է բնակվում եւ խոշոր գործարար է:

Ավելին՝ այստեղ

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы