Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բացահայտելով թվային ապագան»․ Doing Digital Forum-ը` Հայաստանում

ОБЩЕСТВО

Ապրիլի 5–ին Երևանում մեկնարկեց Doing Digital Forum-ը, որի նպատակն է համախմբել ոլորտի առաջատարներին՝ թվային փոխակերպման նորագույն միտումները բացահայտելու ու լավագույն փորձառությանը հաղորդակցվելու համար։ SPRING PR-ի թիմի և Ամերիաբանկի միասնական աշխատանքի շնորհիվ «Բացահայտելով թվային ապագան» խորագիրը կրող ֆորումը դարձավ այն հարթակներից մեկը, որը ցույց տվեց մեր երկրում թվային ապագային նախապատրաստվելու կարևորությունը։ 

Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը հպարտությամբ է արձանագրում գրացած հաջողությունները․ «Ամերիաբանկը շարունակական փոխակերպման հրաշալի օրինակ է։  Մենք, 1998 թվականից ի վեր, մշտապես վերափոխվում ենք: Առաջին վերափոխումն այն էր, որ մուտք գործենք բանկային ոլորտ և ֆինանսներ՝ որպես խորհրդատվական ընկերություն։ Մեր հաջորդ վերափոխումը եղել և մնում է թվայինը: Ահա, թե ինչպես մենք ձեռնամուխ եղանք թվային փոխակերպման անչափ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ գործին»։

SPRING PR ընկերության հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ կարևորում է միջազգային փորձը․ «Ճիշտ ժամանակն  է հիմա խոսել այն փորձից ու աշխատանքներից, որ ունեն ընկերությունները՝ թվային տրանսֆորմացիայի ճանապարհին, հասկանալ՝ ինչ խնդիրներ կան ու բերել միջազգային փորձը»։

Ֆինթեք ոլորտի ամենաազդեցիկ ու ամենավաճառվող հեղինակներից մեկը՝ Քրիս Սքիները, ևս ներկայացրեց իր մոտեցումներն ու գաղափարները ոլորտի վերջին զարգացումների ու թվային փոխակերպումների ապագայի վերաբերյալ։ Ֆորումի գլխավոր խոսնակը վստահեցնում է՝ Հայաստանը հիմա ճիշտ դիրքում է՝ տարածաշրջանում թվային փոխակերպման զարգացման և առաջ շարժվելու առումով։ 

«Շատ կարևոր է հասկանալ, որ թվային փոխակերպման համար առաջնահերթը ճիշտ կառավարում իրականացնելն է։ Եթե ֆինանսական կազմակերպությունը չհասկանա՝ փոփոխությունների գնալու հիմնական նպատակը, ապա դրան գնալը ռիսկային է։ Իրականում, այստեղ խոսքը միայն ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների մասին չէ, պետական մակարդակով պետք է իրականացվեն փոխակերպումները։ Բայց՝ նախ պետք է միջավայրը հարմարեցնել ու պատրաստել դրան»,- ասում է Քրիս Սքիները։ 

Թե ինչպե՞ս պատրաստվել՝ Ամերիաբանկը կիսվում է իր բանաձևով, որն իրագործելը մեզ տալու է հնարավորություն նոր հաջողություններ ու վստահություն ձեռք բերելու համար։ Ամեն օր զարգացող այս ոլորտում կարևոր է ժամանակին համընթաց շարժվելը։ «Սա ընդամենը սկիզբն է։ Սա ճամփորդություն է, որի առաջին քայլն արել ենք։ Մեր գործող ծառայությունների մատուցմանը զուգահեռ մենք փոխակերպումների ենք գնում։ Մյուս ընկերություններին էլ խորհուրդ ենք տալիս մշակել այն ճարտարագիտությունն ու ճանապարհային քարտեզը, որով, առանց ընթացիկ աշխատանքները խաթարելու, հանրավոր կլինի փոխակերպումների գնալ»,- նշեց Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։ 

Նրա խոսքով՝ ստեղծված նորարարական ծրագրերն ու բեկումնային հարթակները գերազանցում են մարդկանց հիմնական բանկային կարիքները՝ ստեղծելով դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր։ 

Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի կարծիքով էլ կարիք կա նման քննարկումներին ընդգրկել ավելի լայն հասարակությանը, ինչպես նաև տեխնիկական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև իրենք ևս այս փոխակերպման ինտեգրալ մասն են կազմում։ 

Ապագան կերտում ենք մենք, սակայն իրավունք չունեք դանդաղել։ Թվային փոխակերպումը անհրաժեշտ ու կարևոր գործոն է նաև մեր երկրի անունը հնչելի դարձնելու նպատակով։

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»