Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը պակասել է 12.7%-ով
ОБЩЕСТВО2015թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 4 525.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 19.1 մլրդ դրամ կամ 40.0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 12.7%-ով: Վիճակագրական այս տվյալները Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից է: Ստացված օգնության 45.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.3%-ը` սարքեր և ապարատները, 7.5%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.5%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.5%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, իսկ 16.4%-ը` մնացած ապրանքները:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



