Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սեր, դավաճանություն և սկանդալային պատմություն. կայացել է «Հարսանեկան պինգ-պոնգ» ներկայացման պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնիներ (լուսանկարներ)

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կայացավ «Հարսանեկան ping-pong» ներկայացման պրեմիերան, որում հանդես էին գալիս դերասաններ Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը և Լևոն Հախվերդյանը:
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է լուսանկարներն ու պրեմիերայի մանրամասները:

Պրեմիերային ներկա էին շոուբիզնեսյան դաշտից մի շարք հայտնիներ, մասնավորապես՝ Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Արուսիկ Տիգրանյանը, Բաբկեն Չոբանյանը, Ներսես Ավետիսյանը, Գոշ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լուիզա Ներսիսյանը, Հրաչ Քեշիշյանը և այլք:


Ներկայացման ընթացքում ամենազավեշտալի դեպքերը պատահել են Իննա Խոջամիրյանի հետ, որը պետք է ոտաբոբիկ քայլեր բեմում, որտեղ մինչև դա բաժակներ էին կոտրվել:

«Պրեմիերան ինքնին շատ էմոցիոնալ ընթացք է, երբ դու գնում ես կուլիսներ, տեսնում ռեժիսորիդ դեմքն ու չես հասկանում՝ հավանե՞ց, թե ոչ, բայց այնուամենայնիվ ես շատ ուրախ եմ, էմոցիաների տեղատարափ է ինձ մոտ: Ինչ վերաբերում է զավեշտալի դեպքերին, այսօր ոտքերս մի փոքր վատ վիճակում են (խմբ. ծիծաղում է), քանի որ մի տեսարան կար, որտեղ պետք է ոտաբոբիկ լինեի բեմում, իսկ դրանից առաջ պատահաբար կոտրվեցին բաժակները: Վերջում էլ, երբ Գոռն ինձ գրկեց պատահաբար ոտքս խփեց սեղանին և բարձր ձայնից հանդիսատեսը սկսեց ծիծաղել, իսկ բեմում մենք մեզ պահեցինք այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել»,-ասաց Իննա Խոջամիրյանը:


Դերասան Գոռ Հակոբյանն առաջին անգամ էր ներկայանում նմանօրինակ ոճի ներկայացման շրջանակում և նշում է, որ այդ փորձը ևս իր կարևորությունն ունի:
«Նախկինում երբ «Ֆուլլ Հաուսի» դերասաններով ելույթ էինք ունենում, երբեմն պատահում էր, որ տեքստերը մոռանայինք, բայց իմպրովիզացիա շատ էինք անում, իսկ այս ձևաչափում դու չես կարող իմպրովիզացիա անել, քանի որ բեմում կանգնած դերասանը սպասում է քո խոսքին, որից հետո նա պետք է շարունակի: Այսօր ևս եղան միջադեպեր, որտեղ մոռանում էի տեքստը, բայց գործընկերների հարցում բախտս բերել է»,- ասա Գոռ Հակոբյանը:

Պրոդյուսերներ Տիգրան Վիրաբյանը և Արման Միտոյանը նշում են, որ նախապատրաստական ընթացքը մի փոքր երկար է եղել:
«Մոտ երկու տարի պահանջվել է, որ «հասնենք» պրեմիերային, քանի որ սցենարային լուծումները մի փոքր բարդ էին, բայց երբ որոշեցինք՝ ինչ գործ պետք է բեմ բարձրանա, մենք դիմեցինք Արշո Հարությունյանին և սկսեցինք աշխատանքները»,- ասաց Արման Միտոյանը, իսկ Տիգրան Վիրաբյանը հավելեց. «Տարբեր պիեսերի միքս է ներկայացված, նաև հայաֆիկացված տարբերակով, իսկ բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց»:


Դերասանուհի Անի Խաչիկյանը նշում է, որ նախկինում ունեցել է թատրոնում աշխատելու փորձ, բայց ոչ նման մեծ թվով հանդիսատեսի առաջ:

«Իրականում որքան էլ փորձերը շատ են եղել, միևնույն է այլ զգացողություն է մոտ 600 հանդիսատեսի առաջ հանդես գալը: Սիրել եմ կերպարս, քանի որ, անգամ մեղքի բաժին ունենալով՝ նա փորձում էր ոչ մեկի չվնասել»,-ասաց Անի Խաչիկյանը:


Նախկինում դրամատիկ կերպարներ մարմնավորող Մանե Մխոյանն այս ներկայացման ընթացքում ներկայանում է լիովին այլ՝ հումորային և խաղարկային կերպարով:
«Սկզբում կային մտավախություններ, քանի որ նախկինում միշտ դրամատիկ, ծանր դերեր եմ մարմնավորել, իսկ այս ներկայացման մեջ ես պետք է համ ու հոտ տայի ընթացքին, սցենարային լուծումներով հումորային տարրերը շատ էին, բայց ինձ դուր է եկել այս փորձը և ուրախ եմ լսել դրական արձագանքներ և մարդկանց գնահատականը, որ այսօրվա իմ կերպարը բացահայտում էր շատերի համար»,- ասաց Մանե Մխոյանը:

Ի տարբերություն նախորդ արտիստների՝ դերասան Լևոն Հախվերդյանն իր հիմնական գործունեությունը ծավալում է թատրոնում և մեզ հետ զրույցում նշեց, որ կանխակալ վերաբերմունք է ունեցել նախնական փուլում:
«Այժմ դերասաններն ինձ համար լավ ընկերներ են, բայց սկզբնական փուլում բացարձակապես չէի պատկերացնում՝ ինչպես ենք աշխատելու, քանի որ շատ տարբեր ոլորտներից ենք, պրեմիերայի կայանալուց հետո իսկապես համոզվեցի, որ յուրաքանչյուրը լավ է կատարում իր դերը և ստացված համագործակցություն էր, իսկ դրա մասին վկայում է հանդիսատեսի արձագանքը»,- ասաց Լևոն Հախվերդյանը:


Ինչպես և դասական հարսանիքների պարագայում, այստեղ ևս պրեմիերայի ավարտին հանդիսատեսին բաժանեցին տարոսիկներ, իսկ հավատարիմ հանդիսատեսը ծաղիկներով և ծափահարություններով արտիսներին ճանապարհեց կուլիսներ:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան 

Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные