Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Այս իշխանությունների օրոք բոլորս ամեն օր քայլում ենք սայրերի վրայով. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ հաճախ արտաքին սպառնալիքներն են առաջին հերթին, բնականաբար, հանրության ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում աչքաթող են արվում ներքին անվտանգության ու դրա հետ կապված հետևողականության խնդիրները։ Սակայն արտաքին ճակատի ուղղությամբ հաջողության հասնելու համար նաև պետության ներքին համակարգը պետք է գործի շատ արդյունավետ ու սահուն: Այնինչ, մեր դեպքում պարբերաբար ականատես ենք լինում այնպիսի վիճակների, որոնք կոնկրետ սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների անվտանգությանը։ Խոսքը, մասնավորաբար, պատահարների մասին է, ընդ որում՝ ոչ թե բնական աղետների կամ օբյեկտիվ վիճակների մասին է, այլ այնպիսի պատահարների, որոնք համապատասխան աշխատանք տանելու արդյունքում կարելի էր կանխել։

Օրինակ՝ վերջերս ալրաղացի բունկերի պատը փլուզվել էր մետրոյի գծերի վրա։ Միայն հրաշքով այդ ժամանակ վագոն չէր անցել ու ողբերգություն տեղի չէր ունեցել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դժբախ դեպք է, պատահականություն է, բայց այդ հաստատությունում փաստացի քանդման աշխատանքներ են տարվել, որի արդյունքում էլ պատը փլուզվել է։ Ու այստեղ խնդիրը նույնիսկ այդ կազմակերպությունը չէ. այն, որ եղել է անթույլատրելի անփութություն, դա չի քննարկվում: Խնդիրն ավելի շատ վերաբերում է նրան, թե ինչու նման աշխատանքները չեն իրականացվել պետական համապատասխան մարմինների հսկողության պայմաններում։ Առավել ևս, հաշվի առնելով, որ մետրոն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, պատասխանատու մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեին անվտանգության ապահովմանը ու հետևեին տարվող աշխատանքներին։

Բայց ինչպես անվտանգության հետ կապված բարձիթողի իրավիճակը եղել է, այնպես էլ շարունակվում է։ Նույնիսկ Սուրմալուի պայթյունը դաս չեղավ, երբ դրա արդյունքում մեծ թվով զոհեր ունեցանք։ Անվտանգության պատահարներից կարճ ժամանակ անց թեման բարձրացվում է, խիստ հանձնարարականներ են տրվում, բայց որոշ ժամանակ հետո կրկին մոռացության է մատնվում անվտանգային կանոնների պահպանման հարցը։ Սա ներքին անվտանգության միայն մի մասն է, ու դա միայն շենք-շինություններին չի վերաբերում։ Օրինակ՝ սուր է սննդամթերքի ու ջրի մաքրության և անվտանգության ապահովման հարցը։ Շուկայում հայտնվում են ժամկետանց ու անորակ ապրանքներ։ Դրա արդյունքում էլ շատ են թունավորումների մասին հրապարակումները։ Որոշ դեպքերում սննդամթերքն անհրաժեշտ փորձաքննության չի ենթարկվում, կամ սահմանված չափանիշներին չհամապատասխանող սննդամթերք է ներմուծվում։ Եվ պատահական չէ, որ Հայաստանից արտահանվող որոշ մթերքների հետ կապված արտաքին գործընկերները կարող են սահմանափակումներ կիրառել։ Իսկ շատ հաճախ այլ երկրների անորակ ապրանքների համար Հայաստանը տարանցիկ ուղի է դառնում։ Մյուս կարևոր ներքին անվտանգային խնդիրը առողջապահական իրավիճակին է վերաբերում։ Շուկայում հայտնվում են ժամկետանց, անորակ ու կեղծ դեղամիջոցներ։ Թերի են աշխատանքները հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Դրա համար էլ երբեմն բարդ առողջապահական իրավիճակների առաջ ենք կանգնում։ Օրինակ՝ երբ աշխարհի շատ երկրներում ահազանգ էր հնչում կորոնավիրուսի տարածման վտանգի մասին, մեզ մոտ իշխող ուժի ներկայացուցիչները Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավով էին զբաղված ու այդ վարակը լուրջ չէին համարում։ Իսկ անհետևողականության արդյունքում կորոնավիրուսի համավարակի տարածումը մարդկային մեծ կորուստների պատճառ դարձավ։ Ու թեման միայն կորոնավիրուսով չի սահմանափակվում, այլ վերաբերում է նաև վիրուսային այլ հիվանդությունների։ Ներքին անվտանգության հարց է նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, որը թույլ կտա լուծել մատակարարման ու լոգիստիկ խնդիրները։ «ՀյուսիսՀարավ» ճանապարհը, որը պետք է արագընթաց երթուղի ապահովեր ոչ միայն Հայաստանի հարավի ու հյուսիսի միջև, այլև արտաքին աշխարհի հետ, մինչ այժմ կառուցված չէ։ Ու, ընդհանրապես, եթե ճանապարհներ կամ այլ ենթակառուցվածքներ էլ կառուցվում են, ապա շատ կարճ ժամանակ անց դրանք շարքից դուրս են գալիս։ Բացի դրանից, պետք է լուծել նաև նոր և այլընտրանքային ճանապարհների գործարկման խնդիրը, որը սուր է հատկապես մայրաքաղաք Երևանում, որտեղ անընդհատ խցանումներ են։ Ենթակառուցվածքների ստեղծման հարցը ու դրանց անվտանգության հարցը հատկապես հրատապ է սահմանամերձ շրջաններում՝ մասնավորապես այն պարագայում, երբ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանամերձ շրջանների քանակն անհամեմատ ավելացել է։ Իսկ անհրաժեշտ պայմանների բացակայությունը կարող է պատճառ դառնալ սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթի, որի արդյունքում կթուլանա բանակի թիկունքը։ Կարևոր է նաև հսկողությունը այն հարցում, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից գույք ձեռք բերելու արդյունքում հետագայում ներքին սպառնալիք չառաջանա։

Օրինակ՝ շատ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիները սկսել են մեծ թվով գույք ձեռք բերել Հայաստանում։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանի քաղաքացիները ևս կարող են աշխուժություն դրսևորել Հայաստանում տներ ու հողեր ձեռք բերելու հետ կապված, որի իրագործման համար այդ երկիրը հիմքեր ստեղծել է ու ակտիվորեն պրոպագանդում է, այսպես կոչված, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Մի խոսքով, ինչպես բոլոր հարցերում, ներքին անվտանգային խնդիրների պարագայում ևս գործող իշխանություններն ամեն ինչ «գցել են ոտքներին»՝ ոչինչ անել չեն կարողանում, արդյունքում վտանգում են բոլորիս կյանքն ու առողջությունը: Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունների օրոք յուրաքանչյուրս ամեն օր քայլում ենք սայրերի վրայով:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»