Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի իշխանություններից. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի իշխանություններից» վերնագրով հոդվածում գրում է, որ «Ռոսսելխոզնադզորը» քննարկում է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակման հարցը։ Պատճառը հայկական կողմից վատ վերահսկողությունն է, սահմանափակող միջոցների խախտումները, հայկական ձեռնարկությունների կողմից իրանական ցածրորակ հումքի օգտագործումը, որից Ռուսաստանը վաղուց է հրաժարվել։ Երևանին խնդրել են զբաղվել ստեղծված իրավիճակով։ Դա տեղի է ունենում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու պատրաստակամության ֆոնին, որը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է «Երևանի բացարձակապես անընդունելի ծրագիր», քանի որ հենց այդ դատարանն է տվել Վլադիմիր Պուտինի կալանքի օրդեր։

Հայկական կողմը ճանաչել է «Ռոսսելխոզնադզորի» պահանջների հիմնավորվածությունը։ Ավելին, այդ մասին է վկայում այն, որ ռուսական կողմն առաջինը չի բարձրացրել կաթնամթերքի որակի հարցը։ «Հետք» տեղական հրատարակությունը նախկինում հետաքննություն է անցկացրել կաթնամթերքի օրինակով և պարզել, որ հայկական արտադրության 10 տեսակի կաթնաթթվային արտադրանքից միայն 2-ն է համապատասխանում ընդունված որակի չափանիշներին։ Միաժամանակ, Հայաստանի ՍԱՏՄ-ն կաթնամթերքում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող թերություններ չի հայտնաբերել։ Տեսչական մարմինը պնդում է, որ կաթնամթերքի արտադրությունը, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան, իրավական ակտերին համապատասխան, վերահսկվում է բարձր մակարդակով։

Տեսչական մարմնի հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ ծագած խնդիրը քննարկվում է, և որոշումը կհրապարակվի ավելի ուշ։ Առևտրում, իհարկե, ամեն ինչ կարող է պատահել: Բայց Ռուսաստանի կարգավորող մարմինները սովորեցրել են, որ իրենց արգելող միջոցներին նախորդում են որոշակի այնպիսի քաղաքական իրադարձություններ, որոնք հակասում են Ռուսաստանի շահերին: Դա բազմիցս է եղել, օրինակ՝ վրացական և մոլդովական գինիների, աբխազական մանդարինների, ադրբեջանական և թուրքական լոլիկի ու նեկտարինի, ուզբեկական կեռասի, լեհական խնձորի և այլնի դեպքում։ Մոսկվայի և Երևանի միջև անցած սև կատուն Հայաստանի որոշումն էր միանալ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը:

Եվ դա տեղի է ունենում այդ դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման որոշման ֆոնին: Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրության մեջ չի գտել Հանրապետության Հիմնական օրենքին հակասող որևէ բան և որոշ վերապահումներով թույլ է տվել Հայաստանին միանալ այդ փաստաթղթին։ Երևանից հավել յալ պարզաբանումները, թե այդ գործընթացը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, Մոսկվային չեն տպավորել։

ՌԴ ԱԳՆ-ն բացարձակապես անընդունելի է համարել Հայաստանի այդ հավանական գործողությունները և զգուշացրել Երևանին նման որոշման բացասական հետևանքների մասին։ Բուն Հայաստանում վերաբերմունքը տեղի ունեցողին հեռու է միանշանակ լինելուց։ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին իշխանությունը, հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում իշխանությունների որոշումը անվանել է «ծայրահեղ քաղաքական կուրություն, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով»։ Հանրապետականներն ընդգծել են, որ ՄՔԴ-ն խիստ քաղաքականացված մարմին է, և պատահական չէ, որ այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, չեն ստորագրել՝ վավերացրել այդ կանոնադրությունը և չեն էլ պատրաստվում անել դա մոտ ապագայում:

Նման կոչով հանդես է եկել նաև Ռուսաստանի հայերի միությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը կհիշի իր քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության երեք միլիոնանոց հայ համայնքի շահերի մասին, որը «տասնամյակներ շարունակ զգալի օգնություն է ցուցաբերում հանրապետության բնակչությանը»: Նման քաղաքական ֆոնին էլ ի հայտ են եկել «Ռոսսելխոզնադզորի» պնդումները հայկական կաթնամթերքի նկատմամբ։ Ինչպես ng.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայել յանը, կաթնամթերքի մատակարարման արգելքը մասնակի է և վերաբերում է առանձին ընկերություններին, բայց տեղի ունեցողը պետք է դիտարկել որպես էմբարգոյի ակնարկ, քանի որ կա քաղաքական բաղադրիչ։

«Ռուսաստան կաթնամթերքի արտահանման ծավալը փոքր է՝ տարեկան հասնում է ընդամենը 20 միլիոն դոլարի։ 2022 թվականին յուղի շնորհիվ արտահանման ծավալն ավելացել է ևս 15 մլն դոլարով, կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է ռուսական շուկա ոչ հայկական ծագման արտադրանքի վերաարտահանմամբ։ Հաշվի առնելով այն, որ անցյալ տարի Մոսկվայից պահանջներ չեն եղել, դա հուշում է, որ խոսքը ոչ թե այդ ապրանքների որակի մասին է, այլ քաղաքական հարթության, այսինքն՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման»,- կարծիք է հայտնել Միքայել յանը։ Նրա կարծիքով, հավանական է, որ իրավիճակը սրվի։ «Ռուսաստանն արդեն ուղղակիորեն է հայտարարել, որ վավերացումը բացասաբար կանդրադառնա ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ փաստաթուղթը կվավերացվի, թեև վերջնական որոշում դեռ չկա։

Եվ դրանից հետո Մոսկվայից ճնշումը կարող է տարածվել ողջ հայ-ռուսական պարենային շուկայի, բիզնեսի վրա»,- ընդգծել է տնտեսագետը։ Դա, ըստ Միքայել յանի, կբացի Հայաստանում Ռուսաստանի հակառակորդների և արևմտամետ ուժերի ձեռքերը, որոնք ավելի կհեռացնեն Երևանը Մոսկվայից։ «Նման փորձ արդեն կա հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը, ճնշում գործադրելով բիզնեսների վրա, փորձում է ճնշում գործադրել տեղի ղեկավարության վրա։ Բայց դա միշտ չէ, որ աշխատում է: Բիզնեսը չի կարող ազդել քաղաքականության վրա, համենայն դեպս՝ արտաքին քաղաքականության վրա։ Նպատակը դժվար թե իրագործվի, բայց հայռուսական հարաբերություններն այդ ընթացքում կտուժեն։ Կրկնում եմ՝ նման հեռանկարը կանխորոշված չէ, բայց իրական է»,- ասել է Հրանտ Միքայել յանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай