Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Պիտի ապրենք ու ապրեցնենք, արարենք, որ Գուգոս իմանա՝ իր թափած արյունն իզուր չէր». Գուրգեն Շաքարյանը զոհվել է հոկտեմբերի 29-ին «Ուլյանա սարում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս անգամ ուղղությունը դեպի Արցախի Հանրապետություն էր: Զանգահարեցի Գուրգենի մայրիկին՝ տիկին Մարինեին՝ որդու մասին զրուցելու համար: Ներքին անհանգստություն ունեի զանգից առաջ, ինչպե՞ս սկսեմ զրույցը: Ամիսներ շարունակ Արցախն ու Հայաստանը կտրված են իրարից, մեր երկու պետությունները լուրջ մարտահրավերների առջև են, տագնապած սրտով քնում ու արթնանում ենք: Տիկին Մարինեի առաջին հարցն էր՝ ո՞նց եք: Երբ արձագանքեցի՝ նորմալ, ասաց՝ լավ է լինելու, չի կարելի հույսը կորցնել: Իսկ Արցախից ու արցախցուց հուսադրող խոսքեր լսելուց ավելի կարևոր բան չկա, այս խոսքերից հետո մեր զրույցն էլ չէր կարող ջերմ չլինել:

Գուրգենը ծնունդով Արցախի Խնուշինակ գյուղից է, մեծ, ու, ինչպես ես եմ սիրում ասել, «հարուստ», այն է՝ բազմազավակ ընտանիքի որդի: Ընտանիք, որտեղ երեխաներն իրենց ծնողների ապավենն են եղել, իսկ ծնողները՝ երեխաների: Այս զրույցի ժամանակ գրեթե հարցեր չեմ տվել, մայրիկն ինչպես իր հարազատին կպատմեր, այդպես ինձ պատմեց որդու մասին: Գուրգենի ժամկետային զինծառայությունն Արա լեռում էր անցել, մայրիկի խոսքով՝ շատ լավ էր ծառայել:

«Ավագ սերժանտի կոչումով զորացրվեց ու եկավ տուն: Միանգամից սկսեց աշխատել ինձ հետ, մեծ ընտանիք ենք, հինգ երեխա ունեմ, ամուսինս առաջին պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ, նաև սրտի խնդիրներ ուներ: Այդ ժամանակ տան միակ աշխատողը ես էի: Ես ու որդիս թռնչաբուծարանում աշխատեցինք: Հետո մի օր որոշեց պայմանագրային զինծառայության անցնել: Հրամանը եկավ, ծառայության անցավ 2-րդ պաշտպանական շրջանում, եղել է ուսումնական կենտրոնի մարտավարական դաշտի պետը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն:

Գուրգենը դեռ ժամկետային ծառայության օրերին սիրած աղջիկ ուներ, զինվորական ծառայությունից հետո որոշում է ամուսնանալ և փախցնում Տաթևին: Հետո մեծ հարսանիք են անում, իսկ Գուրգենի ու Տաթևի երջանիկ ընտանիքում երեք երեխա է ծնվում՝ երկու աղջիկ և մեկ տղա: Մայրիկն ասում է՝ նվիրված որդի ու եղբայր էր, ամուսին ու հայր, նվիրված էր զինվորական գործին: «Հաճախ էր զինվորներին տանում Ջրական զորավարժությունների, ամիսներով կարող էին մնալ այնտեղ: Երբ վերադառնում էր, առաջինը գալիս էր ինձ մոտ, եթե հիվանդանոցում աշխատանքի էի լինում կամ էլ տանն էի, զրուցում էինք երկար, համբուրում էր ու գնում տուն»,-նշում է զրուցակիցս:

Գուրգենը մասնակցել է նաև Ապրիլ յան պատերազմին: Այդ ընթացքում արդեն տիկին Մարինեն աշխատում էր Մարտունու հիվանդանոցում, որպես վիրաբուժական բաժանմունքի մայրապետ. «Ապրիլի երկուսին գալիս էի աշխատանքի, տեսա, որ զինտեխնիկա է գնում, ասում եմ՝ ի՞նչ է կատարվում, բա թե՝ պատերազմ է սկսվել: Մինչև հասա հիվանդանոց, արդեն վիրավոր էին բերել: Հիշո՞ւմ եք այն եղբայրներին, որոնցից մեկը մահացել էր, մյուսը, փառք Աստծո, ողջ մնաց: Երեխային մեր հիվանդանոց էին բերել, իրեն արյուն տվեցի: Այդ ժամանակ էլ ծանր օրեր էին: Պատերազմի օրերին տուն չեկավ Գուրգենը, կռիվն ավարտվեց, թվում էր՝ ամեն ինչ հանդարտվեց, ո՞վ իմանար, թե ինչ է լինելու: Համավարակ էր, Հայաստանից ծնողները չկարողացան գալ իրենց երեխաների մոտ, չէին թույլատրում: Դե, իսկ հետո... Պատերազմից առաջ տղաս տասն օր Ջրականում էր, սեպտեմբերի 25-ին հիվանդանոցում հերթապահ էի, 26-ին գնացի տուն, կեսգիշերին երեխաս եկավ, բայց նորից հետ գնաց՝ «համար մեկ» տագնապ էր հայտարարվել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց պատերազմը»:

Գուրգենի մասին պատմությամբ անդրադարձանք նաև այդ օրերի արցախյան իրականությանը. «Երեխաներին տեղափոխեցինք նկուղներ, բոլորին տեղավորեցի, գնացի հիվանդանոց: Ու մնացի մինչև վերջ: Չեմ էլ պատմի, թե ինչեր եմ տեսել: Զույգ եղբայրների էին տեղափոխել մեզ մոտ, եղբայրներից մեկն ասում էր՝ բժի՛շկ ջան, ինձ մի նայի, եղբորս նայի, իրեն բուժի, բայց եղբայրն արդեն մահացել էր»,-ոչ վաղ անցյալի օրերն է հիշում տիկին Մարինեն: Գուրգենն ընտանիքի հետ կապի մեջ է եղել, զանգահարել է միշտ: «Հոկտեմբերի 26-ին եկավ տուն, իրեն կարգի բերեց, նստեց՝ «մա՛մ, Ղարաբաղը ծախած ա»: Ասաց, բայց նորից գնաց: Խնդրեցի՝ Գուգո՛ ջան, մի՛ գնա, պատասխանեց՝ առանց այն էլ մարտի դաշտը թողնողներ կան, ես ո՞նց հետ չգնամ: Պետք է գնամ երեխեքի մոտ: 29 տարեկան եմ, ամուսնացել եմ, երեխաներ ունեցել, 18 տարեկան երեխեքից շատերն անգամ աղջկա հետ չեն խոսել: Ու գնաց: Ես էլ աշխատանքի վերադարձա: Իսկ հոկտեմբերի 29-ին «ձայնը» լսվեց»:

Հոկտեմբերի 29-ին Գուրգենը զոհվում է «Ուլյանա սար» կոչվող վայրում՝ անհավասար մարտում: Գուրգենը ողնաշարի և թոքերի հրազենային ու բեկորային վնասվածքներ է ստացել. «300 ազերի եկել էր իրենց դիրքը, իրենք եղել են 24 հոգով: Դիմադրություն են ցույց տվել՝ չնայած անհավասար ուժերին: Մի տղա է փրկվել այդտեղից, Հադրութից է Աբելը, հիմա Ռուսաստանում է: Հենց նա էր Գուրգենի մարմինը դուրս բերել: Հենց ինքն էլ պատմում էր՝ Գուրգենը խփում էր ազերիներին, անդադար խփում, մի նռնակ էլ մեզ համար էինք պահում: Հետո վիրավորվում է երեխես, Աբելը դուրս է բերում իրեն, բայց արյունահոսություն է սկսվում, զոհվում է: Դեմքին ոչինչ չէր եղել, անգամ հոսպիտալում առաջին հայացքից չեն պատկերացրել, որ մահացած է, մտածել են ուշագնաց է եղել: Իսկ եթե զրահաբաճկոն ունենար, այդպես կլինե՞ր: Իհարկե, չէր լինի, որևէ բան չեն ունեցել երեխեքը»:

Տիկին Մարինեն ասում է՝ թե ինչ է ապրել պատերազմի օրերին հիվանդանոցում, պատմելու չէ, տղաներն այնպիսի վիճակով են հասել հիվանդանոց, որ էլի պատմելու չէ. «Ինձ համար տարբերություն չկար, որ իմ երեխեքը չէին, իմ ցավը նույնն էր: Բոլորն էլ իմն են, ի՞նչ տարբերություն»: Ու ակամայից դեպի Հայաստան ենք հասնում: Ես, որ երբեք քաղաքական որևէ հարց չեմ տալիս տղաների մասին նյութեր պատրաստելիս, չնայած ինչպե՞ս պատերազմը կարող է զերծ լինել քաղաքականությունից, անասելի հուզվում եմ տիկին Մարինեի խոսքերից. «Ես երբեք տարբերություն չեմ դրել երևանցու ու արցախցու միջև ու երբեք չեմ հասկացել մարդկանց, որ նման բան են արել: Երբ Երևանում հիվանդանոցներում եմ պառկել կամ իմ երեխաներին եմ ինչ-որ հարցերով բերել Հայաստան, այնքան հոգատար վերաբերմունք եմ տեսել, որ բառերով նկարագրել չեմ կարող: Չեմ կարող որևէ մեկի արածը մոռանալ: Հենց ճանապարհը բացվի, գալու եմ իմ տղաներին այցի՝ Եռաբլուր: Անպայման գալու եմ»: Իսկ մինչ այդ տիկին Մարինեն ու նրա մեծ ընտանիքը շարունակում են ապրել ու արարել Արցախում:

«Իմ հարսը վաղուց արդեն իմ հարսը չէ, մենք շատ մտերիմ ենք, Տաթևս իմ Գուգոյի տեղն է: Կարող է տոնական օրերին որևէ մեկի համար բան չանեմ, բայց Տաթևիս համար պիտի անեմ, Գուգոյիս տեղն եմ անում: Ես համոզված եմ, որ ինքը մեզ վերևից նայում է, մենք պիտի ապրենք ու ապրեցնենք, արարենք, որ Գուգոս իմանա, որ իր թափած արյունն իզուր չէր: Ամեն ինչ պիտի անենք, որ իր երեխաները հասնեն իրենց նպատակներին: Պիտի համախմբված լինենք, պիտի իրար շատ սիրենք, հոգ տանենք իրար մասին, այլ տարբերակ չկա»:

Հ. Գ. - Ենթասպա Գուրգեն Շաքարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay