Ջուրը չի թանկանա. «Երևան ջուրը» ՀԾԿՀ-ին նոր գրություն է ուղարկել
ОБЩЕСТВОԵրևան ջուր» ընկերությունը հետ է կանգնել ջրի սակագինը բարձրացնելու որոշումից և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղարկված գրության մեջ նշվում է, որ «Երևան ջուր» ՓԲԸ-ի հաշվի է առնում ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումը և հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը, և «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և այն թողնել անփոփոխ:
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններիմատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնել վ այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողնե սակագինը»,- նշվում է գրության մեջ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից էլ տեղեկացանք, որ «Երևան ջուր» ընկերության գրությունը հիմք ընդունելով` հանձնաժողովը հուլիսի 7-ին կքննարկի և կվերահաստատի ջրի նախկին սակագինը:



