Ինչպես հայ պաշտոնյաներն անցկացրին Ամանորը. լուսանկարներ
ФОТО
Ամանորը հանգստանալու, ընտանիքի ու բարեկամների հետ լավ ժամանակ անցկացնելու հիանալի առիթ է։
Ամփոփելով տոնական արձակուրդները՝ Wnews.am-ը ներկայացնում է, թե ինչպես են հայ պաշտոնյաներն անցկացրել իրենց ամանորյա հանգիստը:
Տարին լավ չսկսեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար. հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ նա կոտրել է ոտքը։ Բարեբախտաբար, նախարարն այժմ ապաքինվում է։ Նախարարին մաղթում ենք, որ իր համար այսքանով ավարտվեն տարվա անհաջողությունները։
«Մեկ է, Նոր տարին ամենալավ տոնն է»,- ոտքը կոտրելուց օրեր անց՝ իր որդիների լուսանկարն այսպես է մակագրել Արմեն Աշոտյանը։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունվարի 1-ին հրապարակեց իր ընտանեկան լուսանկարը։ Ի դեպ,Նոր տարվա առաջին օրը` հունվարի 1-ը քաղաքապետի համար կրկնակի յուրահատուկ օր է. որդու՝ Անդրանիկի, ծննդյան օրն է։ Նա դարձավ 15 տարեկան։
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ընտանեկան նման մթնոլորտում է դիմավորել Նոր տարին.
Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր զավակների հետ լուսանկար է հրապարակել՝ մաղթելով առողջություն, երջանկություն ու ներդաշնակություն։
Պատգամավոր Նաիրա Կարապետյանն Ամանորին իր գեղեցիկ ընտանիքի հետ հայտնվել էր «ձմեռային հեքիաթում»՝Ջերմուկում։
Պատգամավոր Թեւան Պողոսյանը տոնական արձակուրդներին որդու հետ տարվել էր համակարգչային խաղերով.
Պատգամավոր Արթուր Գեւորգյանի կինը Ամանորին նման գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել.
Պատգամավոր Կարեն Բոթոյանն Ամանորը դիմավորել է զինվորների հետ.
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն Ամանորին իր զավակների լուսանկարն է հրապարակել ու նշել, որ նրանց է այցելել Ձմեռ պապը.
Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանն Ամանորին ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել.
Նրանք Ամանորը դիմավորել են Վարշավայում.
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ընտանեկան լուսանկարը.




















































