Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում
ФОТОԵրկուշաբթի օրը, 27.03-ին, ժամը 02:50-ի սահմաններում, Պուշկին 3ա հասցեում գտնվող Hard Rock Café Yerevan-ի տարածքում դրսևորվել է վանդալիզմի դեպք:
Նկարում պատկերված անհայտ անձը հաստատության դիմաց տեղակայված կիթառի տեսքով բրենդային վահանակի վրա է բարձրացել՝ կոտրելով այն, որով պատճառել է ընկերությանը նյութական վնաս:
Վերջին ժամանակում նման դեպքերը Երևանում բավականին շատացել են, որը խստորեն դատապարտելի է թե՛ հանրության, և թե՛ առհասարակ մշակութային արժեքների պահպանման տեսանկյունից: Նման դեպքերի մասին հարկավոր է բարձրաձայնել և կիրառել համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի հնարավորինս կրճատենք նման դեպքերը:
Անձը փնտրվում է ոստիկանության կողմից, ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



