Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
ОБЩЕСТВОՅունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի: Հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Լոնդոնում, Յունիբանկը Best Domestic Private Bank in Armenia անվանակարգի մրցանակակիր դարձավ:
Բանկային, ֆինանսական և ներդրումային ոլորտի ամենահեղինակավոր և ազդեցիկ պարբերականներից մեկի՝ Euromoney ամսագրի կողմից բանկի աշխատանքի որակի գնահատումը հաստատում է Յունիբանկի բարձր մակարդակը պրեմիում բանկային ծառայությունների և կապիտալի կառավարման ոլորտում:
«Մեր թիմը շնորհակալ է Euromoney-ի փորձագետներին՝ private բանկինգի ուղղությամբ մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: Հպարտ ենք ձեռք բերված արդյունքներով և ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում Յունիբանկ Պրիվե-ն՝ VIP ծառայությունների և իրենց ֆինանսների կառավարման համար: Մեր հաճախորդների և նրանց ընտանիքների երկարաժամկետ վստահությունը և բավարարվածության բարձր մակարդակը, որի արդյունքում բանկը ստացավ Euromoney-ի հեղինակավոր միջազգային մրցանակը, կարևոր խթաններ են էլ ավելի հավակնոտ ծրագրերի համար»,- ասաց Յունիբանկ ԲԲԸ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
2022 թվականին Յունիբանկ Պրիվեի հաճախորդների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 30%-ով: Լավագույն միջազգային փորձին համապատասխան մշակված ծառայությունների հատուկ փաթեթները, հաճախորդների հանդեպ հոգատարությունն ու շուրջօրյա աջակցությունը, սպասարկման բարձր որակը բանկին դարձրել են հուսալի գործընկեր, որին հաճախորդը կարող է վստահել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ լայֆսթայլ հարցերի լուծումները:
Յունիբանկ Պրիվեն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարության մշակում կապիտալի դիվերսիֆիկացման առավել շահավետ տարբերակների հաշվարկով: Անձնական մենեջերը միշտ պատրաստ է օգնել ֆինանսական հարցերում և լիարժեք աջակցություն ցուցաբերել բանկային գործարքների իրականացման ժամանակ:
Բանկը ոչ միայն ակտիվորեն զարգացնում է private banking&wealth management Հայաստանում, այլ նաև տրամադրում է ծառայություններ արտասահմանում: Կոնսյերժ-ծառայությունը հաճախորդներին և նրանց ընտանիքներին աջակցություն է տրամադրում անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վիզաների ստացման, արտասահմանում ճանապարհորդության և ուսման կազմակերպման, ավտոմեքենաների վարձույթի, հյուրանոցների և միջոցառումների տոմսերի ամրագրման հարցում: Այս մոտեցումը Յունիբանկ Պրիվեին թույլ է տալիս խնայել հաճախորդների ժամանակը և դարձնել նրանց կյանքն ավելի հարմարավետ:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



