Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Երկու օրվա Հռոմի պապի մահը, միլիարդավոր դոլարների գանձերի հայտնաբերումը, առևտրի կենտրոնի խոշոր հրդեհը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։

1912 - ծնվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։

1921- Հայաստանի հակաբոլ շևիկյան ապստամբության ժամանակ սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։

1973 - վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։

1994- Ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում՝ դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները։

2002- երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:

2007- վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

2010-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2014-Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձան։

2015-աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի կից փողոցը։

2021-ռուսերենն Արցախում երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել: -Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել Ջաբրաիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

2022- ներխուժման արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, ինչպես նաև մի շարք այլ դիրքեր։

ԱՇԽԱՐՀ

421 - համաձայն լեգենդի, Գովաբանության օրը Հյուսիսային Իտալիայում գոթերի կողմից փրկված ծովափնյա ճահճային կղզիների բնակիչների միջոցով հիմնադրվել է Վենետիկը։

752 - երկու օր առաջ Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը, նրա անունը չի գրանցվել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը, վերցնելով նույն անունը, այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով՝ կա՛մ Ստեֆան 2-րդ, կա՛մ Ստեֆան 3-րդ։

1655- հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը:

1699 - ծնվել է գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։

1712 - վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն։

1801 - վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։

1802 - մի կողմից՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան Հանրապետության, իսկ մյուս կողմից՝ Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։

1820 - Ռուսական Կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին:

1821- Հունաստանը հռչակել է իր անկախությունը Օսմանյան Կայսրությունից:

1843 - Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։

1867 - ծնվել է իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։

1881 - ծնվել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։

1917- Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական Կայսրությունից:

1947 - ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։

1983- Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրել է «Լուսնային քայլվածք» պարային շարժումը:

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։

1992 - մշտական վնասների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական երգիծական «Պանչ» ամսագիրը։

1997 - արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած «գանձերի որսորդները» հայտարարել են, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել են 1654 թվականին խորտակված՝ ոսկով և արծաթով բեռնված իսպանական La Capitana առագաստանավը։ Ըստ նախնական հաշվարկների, գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլար։

2002- հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը:

2018 - Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրի ու զվարճանքների կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026