Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր գրեթե յուրաքանչյուր տանն առկա է էլեկտրական թեյնիկ, որով կարելի է արագ և հեշտությամբ ջուր եռացնել: Բայց կան իրավիճակներ, երբ հենց այդ պահին է պետք տաք ջուր, և նույնիսկ մի քանի րոպե սպասելու ժամանակ չկա: Այդ պարագայում կարող է օգնել էլեկտրական թերմոսը՝ թերմոպոտը: Դա այնպիսի սարք է, որը համատեղում է էլեկտրական թեյնիկի և թերմոսի գործառույթները: Այն ջուրը տաքացնում է պահանջվող ջերմաստիճանի և երկար ժամանակ պահպանում այն: Որոշ մոդելներում անգամ հնարավոր է ջրի ֆիլտրում, ինչը պատրաստի ըմպելիքն ավելի համեղ և առողջ է դարձնում: Իսկ ինչպե՞ս է սկսվել այդ կենցաղային սարքի պատմությունը։

Թերմոպոտի պատմությունն սկսվել է Չինաստանում թեյի անոթների հայտնվելով: Դրանք օգտագործվում էին թեյի արարողության ժամանակ: Դրանց արտադրության համար օգտագործվել են տարբեր նյութեր: Ամենատարածվածը եղել է չինական ճենապակին, որի գաղտնիքը խնամքով պահպանվում էր: Ճենապակյա թեյնիկները հետագայում փոխարինվել են արծաթով, չուգունով, ալ յումինով, պողպատով և նույնիսկ ապակիով: Առաջին էլեկտրական թեյնիկը հայտնվել է բրիտանացի պաշտոնաթող գնդապետ Ռուքես Կրոմպտոնի շնորհիվ: Կաթսայի հիմքի մեջ նա ներկառուցել է ջեռուցման տարր, որն ինքն է հորինել: Սարքը հանրությանն է ներկայացվել 1893 թվականին համաշխարհային տոնավաճառում: Այն ջուրը շատ դանդաղ էր տաքացնում, և շատ էներգիա էր պահանջվում դրա համար, սակայն, չնայած դրան, էլեկտրական թեյնիկը բավականին սիրված է դարձել հարուստների շրջանում:

Դրանից երեսուն տարի անց անգլիացի Արթուր Լարժը որոշել է վերացնել «Կրոմպտոն» թեյնիկների հիմնական թերությունները: Նա հորինել է մի ջեռուցման տարր, որը ներկառուցված է եղել հենց թեյնիկի մեջ: Այդ ժամանակից ի վեր նման սարքերի ժողովրդականությունը միայն աճել է: Ավտոմատ էլեկտրական թեյնիկը, ինչպիսին ծանոթ է մեզ, հայտնվել է 1956 թվականին: Ռասել Հոբսն է դարձել դրա գյուտարարը: Այդ ժամանակից ի վեր սարքերի դիզայնը և շահագործման սկզբունքը գործնականում չեն փոխվել: Այսօր շուկայում կարելի է գտնել տարբեր արտադրողների կողմից ներկայացվող հսկայական քանակությամբ էլեկտրական թեյնիկներ: Դրանք տարբերվում են դիզայնով և լրացուցիչ գործառույթների շարքով. դրանք կարող են լինել լարով կամ առանց դրա, ունենում են տարբեր ծավալներ, ջեռուցման տարբեր տարրեր, էկրաններ, լուսարձակման և ջերմաստիճանի ցուցիչներ և այլն:

Ընդհանուր առմամբ, առկա է յուրաքանչյուրի ճաշակին և բյուջեին հարմար ընտրություն: Բայց նման սարքերի հիմնական թերությունը մնում է նույնը: Նրանք չեն կարող մի քանի ժամ տաք ջուր պահել: Եվ եթե ձեզ անընդհատ անհրաժեշտ է որոշակի ջերմաստիճանի ջուր, ապա այն պետք է լցնել թերմոսի մեջ: Այնուամենայնիվ, թերմոսը սովորաբար փոքր ծավալ ունի, և դրա մեջ անհնար է մշտապես անհրաժեշտ ջերմաստիճանի հեղուկ պահել: Թերմոպոտն է օգնում լուծել այդ բոլոր խնդիրները: Այդ սարքերը անվանում են նաև այլ կերպ՝ էլեկտրական թերմոս, թերմոս - թեյնիկ, պոտտեր և այլն: Այն հորինվել է Ճապոնիայում 1992 թվականին, երբ մեկ սարքի մեջ միացվել են ոչ միայն թեյնիկն ու թերմոսը, այլ նաև ավելացվել են լրացուցիչ օգտակար գործառույթներ՝ ջերմաստիճանը ընտրելու ունակություն, ջրի լրացուցիչ ֆիլտրում, ջերմաստիճանի ցուցիչներ:

Թերմոպոտը բաղկացած է ջրի տարողությունից, որը սովորաբար ավելի մեծ է, քան թեյնիկը, ջեռուցման և կառավարման տարրերից: Այդ սարքի մեջ մեկ անգամ եռացրած ջուր ունենալով՝ մնացած ժամանակ այն պահպանում է սահմանված ջերմաստիճանը՝ պարբերաբար տաքացնելով այն: Որպեսզի ջուրն արագ չսառչի, սարքի կառուցման մեջ օգտագործվում է թերմոսի շահագործման սկզբունքը՝ կրկնակի պատերը: Բայց, ի տարբերություն թերմոսի, պատերի արանքում ուղղակի օդ է, ոչ թե վակուում:

Նույնիսկ հոսանքի անջատման դեպքում թերմոպոտի մեջ ջուրը երկար ժամանակ տաք է լինում: Որպեսզի ջուրը հեշտությամբ լցվի, սարքում տեղադրված է հատուկ պոմպ: Թերմոպոտը հարմար է օգտագործել մանկական կաթի խառնուրդների և ապուրների պատրաստման համար։ Այն հարմար է նաև չինական թեյ պատրաստելու համար, որը պահանջում է որոշակի ջերմաստիճան, հարմար է նաև տարատեսակ ուտեստներ պատրաստելու համար, որոնք պետք է ջրով նոսրացվեն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения