Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը ստացել է Բաքվի առաջարկները, և այդպիսով թևակոխում ենք «խաղաղության պայմանագրի» նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ, Ադրբեջանից հնչում են հերթական հոխորտանքները։ Ի մասնավորի, Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այդպիսով 29 հազար քառակուսի կմ տարածքի շրջանակներում հայերը կկարողանան հանգիստ ապրել։ Ու դա, ըստ էության, ներկայացվում է որպես ադրբեջանական պահանջ կամ նախապայման խաղաղության պայմանագրի կնքման համար։

Մյուս կողմից էլ՝ Ալիևը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշում, թե դրա կյանքի կոչումը Հայաստանի պարտավորությունն է, խոսում է նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին և այլն։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանին նախ պետք է միջազգային հանրության առաջ վերջնականապես լեգիտիմացնել արցախահայության նկատմամբ իր կողմից կատարվող գործողությունները, ապա անցնել հաջորդ քայլերին։ Հետաքրքրական է, որ Փաշինյանն էլ իր ելույթներում անընդհատ նշում է, որ ինքը պատրաստ է կնքել հաշտության պայմանագիր, որտեղ նշված կլինի 29,8 հազար քառակուսի կմ Հայաստանի սուվերեն տարածքի մասին, ինչը հայկական կողմի համար կարմիր գիծ է։ Բայց Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանն անմիջապես կլուծի Ղարաբաղի հայաթափման հարցը, իսկ հետո կանցնի Հայաստանի նկատմամբ իր պահանջների լեգիտիմացման գործողություններին, նոր տարածքային պահանջներ կներկայացվեն արդեն «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի», նրանց իրավունքների ու այլ պայմանների շուրջ։

Այդ համատեքստում բացառված չէ նաև նոր ռազմական էսկալացիան, որի արդյունքում Ադրբեջանը կփորձի նոր տարածքներ օկուպացնել։ Սրա մասին, ի դեպ, իր վերջին ասուլիսում խոսում էր նաև Փաշինյանը: Փաստացի Հայաստանի ապագան կախված է նաև Արցախի ապագայից։ Եթե Արցախի մասին հատուկ կետ չլինի պայմանագրում ու Արցախի կարգավիճակն ապագային չթողնվի միջազգային երաշխիքներով հանդերձ, ապա կարելի է փաստել, որ գնում ենք նոր կապիտուլ յացիայի, այն էլ՝ ավելի ծանր պայմաններով։ ՀՀ ԱԳՆ-ն փորձել էր պատասխանել Ալիևի հոխորտանքներին, բայց այդ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկար, ավելին՝ նշվում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, ահազանգ հնչեցնելով արցախահայության դեմ նախապատրաստվող նոր ագրեսիայի ու ցեղասպանության վտանգի մասին, Հայաստանի իշխանությունները ամեն կերպ խուսափում են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից։ Իսկ սա նշանակում է, որ կատարում են Ալիևի առաջնահերթ պայմանը։

Որոշ ժամանակ անց էլ, երբ Ադրբեջանն արդեն կմարսի Արցախը, ՀՀ իշխանությունները կարող են հայտարարել, որ ընդունում են Հայաստանի տարածքում ժամանակին բնակված ադրբեջանցիների «իրավունքները», և դա կհիմնավորեն ադրբեջանական նոր ագրեսիան կամ Հայաստանի տարածքների բռնազավթումը կանխելու պատճառաբանությամբ։

Այնինչ, պետք է բոլոր հնարավոր միջոցները գործի դնել Արցախի իրավունքները մինչև վերջ պաշտպանելու համար։ Ու այս հարցում անհրաժեշտ է սերտորեն աշխատել առաջին հերթին ռուսական կողմի հետ, քանի որ եթե պայմանագրով Արցախի կարգավիճակի հարցը չի մատնանշվում, ապա ռուս խաղաղապահները ամենաուշը երկու տարուց հեռանալու են, իսկ այդ դեպքում Ադրբեջանն ամբողջությամբ կթեքվի դեպի Թուրքիա, դրանից մեծապես կտուժի նաև ՌԴ-ի հեղինակությունը Հայաստանում։ Արդյունքում Ռուսաստանը Հարավային Կովկասում կկորցնի իր ազդեցությունը, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ առանց այն էլ պատերազմի մեջ գտնվող երկրի համար, որին Արևմուտքը ձգտում է ամեն կերպ թուլացնել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об Армении