Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան
БЛОГԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Մեր ամբողջ պատմությունը ապացուցում է, որ մեզ հաջողվել է հաղթահարել փորձություններն այն ժամանակ, երբ հստակ նպատակ ու գաղափարախոսություն ենք սահմանել, համախմբվել ենք դրա շուրջ, մեր կամքի ու ոգու, իրական առաջնորդների շնորհիվ կարողացել ենք արժանապատիվ պայքար մղել և մեր պատմության մեջ նոր ու լուսավոր էջ բացել:
Այսօր էլ անցնում ենք ծանր փորձությունների միջով, Արցախը լուրջ մարտահրավերների առջև է: Բայց հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է, մեր կամքի ու ոգու, մեր հստակ նպատակի, մեր իրական արժեքների, միմյանց նկատմամբ հավատի ու վստահության մեջ:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



