Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բաքուն չի կարող ընտրել՝ ում հետ խոսել. գործընթացն սկսվե՞լ է․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը «Երկխոսություն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև. գործընթացը սկսվե՞լ է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև բանակցություններն ընթանում են ավելի հաճախակի և բաց: Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հստակ է, նա մտադիր է լիակատար վերահսկողություն հաստատել տարածաշրջանի վրա, ցանկանում է տեղի էթնիկ հայերին ճանաչել որպես իր քաղաքացիներ և չի պատրաստվում նրանց հատուկ կարգավիճակ տալ։ Դեռևս հոկտեմբերին է Ալիևը հայտարարել, որ ղարաբաղցի հայերի հետ պարբերական շփումներն ի վերջո «կհանգեցնեն լիարժեք ըմբռնման..., որ պարզապես չկա այլ ճանապարհ, քան ինտեգրվելը ադրբեջանական հասարակությանը»:

Այսպիսով, ղարաբաղցի հայերից ո՞ւմ հետ է պատրաստ խոսել Ադրբեջանը։ Այդ հարցն առանձնահատուկ արդիական է, քանի որ Բաքուն չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» և այնտեղ կայացած ընտրությունները։ Եվ նաև այն պատճառով, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ այդ տարածաշրջանի դե ֆակտո նախագահի և այլ պաշտոնյաների դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանք է ներկայացրել։ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Eurasianet-ին ասել է, որ Բաքուն չի կարևորում այն փաստը, որ Ղարաբաղից հնարավոր զրուցակիցները կարող են լինել չճանաչված ընտրություններում հաղթածները։ Սակայն պաշտոնյան բացառել է փաստացի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երկխոսության հնարավորությունը։

«Բազմաթիվ հնարավորություններ կան ցանկացած ձևաչափով փոխգործակցության համար, բայց ոչ նրանց հետ, ովքեր այնտեղ են տեղափոխվել օկուպացիայի ժամանակ, ովքեր այնտեղ են ապօրինի և հանցագործություններ են կատարել Ադրբեջանի դեմ»,- ասել է նա։ Բաքվում գործող Միջազգային հարաբերությունների վերլուծության պետական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը Eurasianet-ին ասել է, որ 2022 թվականի աշնանը մի շարք շփումներ են կայացել համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել են կազմակերպչական հարցեր, շփումը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում, ուստի չի կարելի խոսել «ընտրյալների» հետ հանդիպման մասին։ «Երբեմն մենք գործ ենք ունենում այն հայերի հետ, ովքեր պատասխանատու են, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարման համար, երբեմն էլ նրանք ինչ-որ «պաշտոն» են զբաղեցնում, բայց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես դա չեն ճանաչում։

Բայց որքան էլ ինտենսիվ լինեն շփումները, Ադրբեջանը ակնհայտորեն մտադիր չէ ճանաչել Ղարաբաղը՝ որպես առանձին քաղաքական միավոր»,– ասել է Շաֆիևը։ «Իհարկե, կա ըմբռնում, որ մենք պետք է լուծենք ղարաբաղցի հայերի անվտանգության և իրավունքների հարցը, բայց դա՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում և օգտագործելով ներքին մեխանիզմները»,- ասել է նա։ 2022 թվականի նոյեմբերին Թոփչուբաշովի կենտրոնի գիտաշխատող Շուջաթ Ահմադզադեն առաջարկել է Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղի քաղաքներում և գյուղերում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։ «Անջատողական անկլավում անցկացված «խորհրդարանական» և «նախագահական» ընտրությունների ճանաչումն անընդունելի է, սակայն գյուղերի ներկայացուցիչների ճանաչումը որպես իրավասու անձինք ինքնին չի կարող խաթարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Ահմադզադեն։

Eurasianet-ին տված հարցազրույցում Ահմադզադեն հաստատել է, որ բանակցությունները, ի վերջո, ուղղված են Ղարաբաղի և նրա հայ բնակչության ինտեգրմանը: «Իմ կարծիքով, երկխոսության այս մեխանիզմն Ադրբեջանն ավելի շատ դիտում է որպես Լեռնային Ղարաբաղի այն հատվածի նկատմամբ ինքնիշխանության աստիճանական վերականգնման միջոց, որը ենթակա չէ իր վերահսկողությանը։ Անհիմն կլինի ենթադրել, որ Բաքվի պաշտոնյաները ինչ-որ կերպ կքննարկեն այնպիսի քաղաքական մոդելներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այդ քննարկումները, հավանաբար, առաջին հերթին ուղղված կլինեն Ղարաբաղի հրատապ խնդիրների լուծմանը (ջրամատակարարում, էլեկտրաէներգիա, տրանսպորտ, հանքարդյունաբերություն և այլն)»,- ասել է նա։

Փետրվարի 23-ին Ղարաբաղի նախագահը անդրադարձել է Բաքվի հետ երկխոսության հեռանկարներին։ «Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության լուծմանը, սակայն ունենք հստակ սկզբունքներ և «կարմիր գծեր», որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից և պահանջներից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ «Առաջին հերթին մենք պետք է ապահովենք կայուն և վստահելի մթնոլորտ, որը կբացառի սադրանքները, ուժի կիրառումը և հոգեբանական տեռորը»,- հավելել է նա՝ նշելով, որ կենցաղային խնդիրները կարելի է լուծել «հասարակ շփումների միջոցով»։ Սակայն երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված բարձր մակարդակի բանակցությունների համար Ղարաբաղի հայերի համար անհրաժեշտ պայման է միջնորդներով միջազգային մեխանիզմի առկայությունը, որոնք «կերաշխավորեն երկու կողմերի շահերի պաշտպանությունը և նրանց հավասարությունը»։

Հարությունյանը նաև ընդգծել է, որ Բաքուն չի կարող ընտրել՝ ղարաբաղցի հայերից ում հետ խոսել։ Հարությունյանն ու նրա վարչակազմը մինչ այժմ ադրբեջանցիների հետ բանակցությունների համար առաջ են քաշել անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների։ Ընդ որում, Ղարաբաղը ձեռնպահ է մնում այդ քննարկումները քաղաքական երկխոսություն անվանելուց։ Նախկին արտգործնախարար, նախագահ Հարությունյանի ներկայիս խորհրդական Դավիթ Բաբայանը պնդում է, որ իրենք ոչ թե «բանակցություններ» են վարում, այլ միայն «ունեն շփումներ կենսական հարցերի շուրջ»։

Մարտի 1-ին Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ղարաբաղի ԱԳՆ-ն կրկնել է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քննարկումները «չեն կարող փոխարինել լիարժեք բանակցություններին»։ «Մենք ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից որպես խաղաղության գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք», - նշել են նախարարությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай