Ամանորի օրերին Շտապօգնությունը 5840 կանչ է սպասարկել
ОБЩЕСТВОՄայրաքաղաքում Ամանորի օրերին Շտապօգնությունը սպասարկել է 5840 կանչ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանց փոխանցմամբ` տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը, քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում առավոտյան 10:00-ից մինչեւ 14:00-ն սահմանված է եղել հերթապահություն: 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2016-ի հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:
Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ: Նշենք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` կանչերի թիվն այս տարի աննախադեպ է:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные



