Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Էլեկտրական տաքացուցիչներ. ի՞նչ է փոխվել շուրջ 90 տարում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակին տան ջերմության հիմնական աղբյուրը եղել է օջախը: Հին ժամանակներում դա փայտի կամ ածուխի խարույկ էր, հետո հայտնվել են բազմատեսակ վառարանները, հետագայում՝ բուխարիները: Տեխնոլոգիայի և արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ ջեռուցման նոր համակարգեր են ներդրվել, այդ թվում՝ կենտրոնացված ջեռուցումը: Չնայած դրան, մարդը միշտ չէ, որ գոհ է եղել վերջինիս ապահոված ջերմաստիճանից այս կամ այն սենյակում, կամ բոլորը չէ, որ գազ ունեն և այլն: Հենց այդ դեպքում էլ մարդուն օգնության է գալիս էլեկտրական տաքացուցիչը:

Ինչպիսի՞ սարք է այն: Էլեկտրատաքացուցիչը սարք է, որն արտադրում է մեծ քանակությամբ ջերմություն: Աշխարհի առաջին էլեկտրական տաքացուցիչը մշակվել է 20-րդ դարի 30-ականներին ֆրանսիացի Ժակ Նուարոյի կողմից: Այդ գյուտարարը Ժնևում ունեցել է իր սեփական արհեստանոցը: Սարքը բաղկացած է եղել օդափոխիչից՝ վենտիլ յատորից, որը օդ է մղել էլեկտրական ցանցին միացված ութանկյուն պարույրի վրա: Իհարկե, աշխարհում այդ ժամանակ եղել են նաև յուղային էլեկտրատաքացուցիչներ, որոնք սարքեր են, որոնց մեջ յուղը տաքանում է ջեռուցիչ տարրով, և ջերմափոխանակման շնորհիվ սենյակում ջերմաստիճանը բարձրանում էր: Բայց հենց Ժակ Նուարոյի էլեկտրատաքացուցիչի ստեղծմամբ է սկսվել ժամանակակից նման սարքերի պատմությունը:

20-րդ դարի ամենակործանարար պատերազմի ավարտից հետո գյուտարարի արհեստանոցը ունեցել է մի շարք նյութական կորուստներ: Վերականգնելով արտադրությունը՝ անցյալ դարի առաջին կեսին Նուարոն ստեղծել է ջերմային շարժիչ և սկսել է էլեկտրական վառարանների զանգվածային արտադրությունը: 1947 թվականից ի վեր «Նուարոյի» արտադրամասերը սկսել են արտադրել տարբեր տեսքի, չափսերի և տեխնիկական բնութագրերի տաքացուցիչներ։ Նույն թվականին «Նուարոն» միջազգային շուկայում դարձել է ճանաչված ապրանքանիշ: «Նուարոյի» արտադրանքը գովազդի կարիք չի ունեցել, վաճառքի ծավալները եղել են առավել քան խոսուն: 1972 թվականին Նուարո ընկերությունը թողարկել է բոլորովին նոր տեսակի էլեկտրական տաքացուցիչներ:

Նրանք դա անվանել են թերմոստատ: Թերմոստատի միջոցով հնարավոր էր կարգավորել մատակարարվող օդի ջերմաստիճանը: Նոու-հաուները շարունակվել են կարծես առատության եղջյուրից։ 1973 թվականին ստեղծվել է մի վառարան, որը չէր պահանջում հողակցում: Դա թույլ էր տալիս այն օգտագործել շուրջօրյա՝ առանց անջատելու անհրաժեշտության: Ժամանակակից էլեկտրատաքացուցիչները նման չեն իրենց նախորդներին: Տրամաբանական է ենթադրել, որ ժամանակակից տաքացուցիչները քիչ ընդհանրություններ ունեն 1936 թվականի արտադրանքի հետ։ Սկզբունքորեն դա այդպես է: Բայց եթե ավելի խորանանք խնդրի պատմության մեջ, ապա կտեսնենք, որ 1988 թվականին «Նուարո» ընկերությունը ստեղծել է հենց նմանատիպ կոնվեկտոր, որն այսօր հաջողությամբ տաքացնում է շատ բնակելի և ոչ բնակելի տարածքներ:

Կոնվեկցիոն տիպի տաքացուցիչի արտադրությունը նոր հնարավորություններ է բացել ջեռուցման սարքերի համար՝ կապված անվտանգության, առանց աղմուկի աշխատելու, էլեկտրական էներգիայի խնայողության, դիմացկունության և էրգոմետրիկության հետ: Հենց այդ ժամանակ են մշակվել և արտադրվել հուսալի ջեռուցման տարր ունեցող ջեռուցիչները: Մինչ օրս աշխարհում դրա անալոգները չկան: 2000 թվականին շուկայում հայտնվել է «Կալիդա» կոչվող նոր տեսակի էլեկտրատաքացուցիչը: Այն ունի կլիմայի կառավարման գործառույթ: Հենց այդ սարքով էլ սկսվել է կլիմայական տեխնոլոգիաների նոր դարաշրջանը:

Նման էլեկտրավառարանի մեջ ամեն ինչ հնարամիտ, բայց պարզ է: Այն ներառում է ջեռուցման տարր և ռեոստատ, որը վերահսկում է ընթացիկ դիմադրությունը: Որքան բարձր է դիմադրությունը, այնքան թույլ է ջեռուցիչը տաքացնում շրջապատող օդը: Եվ ընդհակառակը, որքան ցածր է դիմադրությունը, այնքան այն ավելի է տաքանում: Ներկայում աշխարհում կան հսկայական քանակությամբ տարբեր էլեկտրատաքացուցիչներ: Դրանք կոնվենտորային, յուղային կամ այլ համակարգեր են։ Լայն տարածում են գտել նաև ինֆրակարմիր տաքացուցիչները, ինչպես և շատ ու շատ այլ տարատեսակ տաքացուցիչները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения