Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՐՏԻ)․ Հայաստանում սկսել է տարածվել կորոնավիրուսը, ԱՀԿ-ն հայտարարել է համաճարակի մասին․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերականգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1666- Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։

1836-Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը (պոլոժենիեն): Այդ կանոնադրությամբ սահմանվել են հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները, իսկ հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի. կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:

1837- ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանը։

1930- ծնվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։

1952- վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։

1965- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։

1978- Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։

2005-18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:

2010-Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Այն ընդունվել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ։

2011- «Զբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը և Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ «Զբերբանկը» գնել է Վարդանյանի «Тройка Диалог»-ը մեկ միլիարդ դոլարով։

2020- Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք բերված Իտալիայից, սկսվել է կորոնավիրուսային համաճարակը Հայաստանում:

2021-Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել և հասել տուն՝ Բեյրութ։

ԱՇԽԱՐՀ

1425 մ.թ.ա. - վախճանվել է Եգիպտոսի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։

105- Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։

222 - սպանվել է հռոմեական կայսր Հելիոգոբալը։

1302- Ուիլ յամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այսօր Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։

1544- ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։

1702 - լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։

1811- ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։

1811 - Նոթիհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։

1851- Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։

1864- անգլիական Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։

1878 - Ֆրանսիայի ակադեմիայում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը անվանվել է շառլատանություն։

1888- ԱՄՆ-ի արևել յան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։

1914- վախճանվել է ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։

1918- խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։

1919 - Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբությունը՝ կապված բոլ շևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող «կարմիր տեռորի» հետ։

1921- ծնվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։

1931- ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

1952- ծնվել է անգլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։

1955- վախճանվել է շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։

1970 - Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։

1983- Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի իր առաջին հաջողված փորձարկումը։

1985 - ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ նիստում Միխայիլ Գորբաչովն ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1990- Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։

2004- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվել է։

2006- վախճանվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

2008- վախճանվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն։

2010-Չիլիում նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։

2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։

2020-ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային պանդեմիա: 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»